Հայաստան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Տեսանյութ)
Հայաստան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում մեկնարկել է համանախագահների ու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը։ Aysor.am-ի տեղեկություններով՝ երևանյան հանդիպումներից հետո համանախագահները կմեկնեն նաև Ստեփանակերտ, որտեղ կհանդիպեն Արցախի Հանրապետության ղեկավարության հետ։
