Աննպատահարմար է.Կառավարությունը մերժեց «Ելք»-ին

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագիծը գործադրի այսօրվա նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը :
 «Նախագիծը մշակել են ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արտակ Զեյնալյանը, Էդմոն Մարուքյանը, Գևորգ Գորգիսյանն ու Լենա Նազարյանը: Պետք է նշեմ, որ ամբողջությամբ նույն օրենքը մենք մեկ անգամ ստացել ենք 2017 թվականի օգոստոսին, տարբերությունը կայանում է նրանում, որ փոխվել է միայն օրենքի փոփոխման հիմնավորումը», - ասաց Վարդան Արամյանը:
Եթե նախկինում պատգամավորներն ասում էին, որ օրենքի կարգավորման անհրաժեշտությունը նպատակ ունի կանխարգելելու Զինված ուժերի սպայական կազմի գործունեությունը, ապա այս նախագծում ուղղակի կապվում է նոր ընդունված երկու օրենքների հետ՝ Զինվորական ծառայության, զինծառայողի կարգավիճակի ու Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության օրենքների հետ,ասաց նախարարը:
 «Մեզ համար մի փոքր անհասկանալի է, այնուամենայնիվ, մենք ներկայացնում ենք այն տեսակետը, ինչը որ նախկինում ենք ներկայացրել. առաջարկը կայանում է նրանում, որ համատարած բոլորի համար առաջարկում են գույքահարկի արտոնություն, ընդ որում՝ ոչ միայն սեփական օգտագործման, այլ նաև հանրային նշանակության գույքերի նկատմամբ, որը ճիշտ չէ, որովհետև դրանք եկամուտներ են գեներացնում ու անկախ՝ որ ոլորտում է անձը զբաղված, այդ եկամուտները պետք է հարկվեն:Առաջարկվող փոփոխություններն աննպատակահարմար են», - նշեց Վարդան Արամյանը:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
«Կաշիներդ քերթելու եմ․․․»․ Ավինյանն իրեն կորցրեց Երևանի քաղաքապետարանում (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ձև չունի․ չի կարողանալու այդ ռեժիմը հաստատել․ Երվանդ Բոզոյան (video) Սնանկացումից, մինչև․․․ ի՞նչ է որոշել Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի դեմ (video) ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են Վառելիք տեղափոխող բենզատարը բախվել է գնացքին «Նիկո՛լ, վերջնագրիդ ժամը եկել է. ոտքի՛ ժողովուրդ․․․». Ազատամարտիկ Ալբերտ Բազեյան (video) Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի Առողջ եղեք, պիտի պատասխան տաք. Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ական Սուրեն Գրիգորյանին (video) Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում մամուլի ասուլիս կլինի Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 408 տոննա պարարտանյութ ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով Ավինյանի բախտը բերեց Ամբողջ շենքը շրջափակել էին․ Իշխան Սաղաթելյանը մանրամասներ հայտնեց իր տան խուզարկությունից (video) Ավինյանն ուրախացե՞լ է, որ ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չի կազմել․․․ (video) Լոռու փոխմարզպետ է նշանակվել Մոսկվան Երևանի քայլերը դիտարկում է որպես Արևմուտքի հարձակում ՌԴ ինտեգրացիոն կառույցների վրա․ Ուշակով Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է հարցաքննության ՇՏԱՊ․ «դու ով ես արա», «վեր ընգի տեղդ»․ ծեծուջարդ՝ Երևանի ավագանու նիստում (video) Շրջանների զգալի մասում սպասվում են անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան Ուշակովը՝ Փաշինյանի՝ Մոսկվա այցի մասին Լացներդ կգա՛․ Էս ինչ հեքիաթ եք պատմում․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին (video) Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում #ՈՒՂԻՂ․ Մոսկվա այցից առաջ Փաշինյանին խիստ զգուշացրել են․․․ ինչ է սպասվում այնտեղ․ Սարգսյան (video) ՌԴ և Նոր Նախիջևանի թեմից վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագիր են ստացել ևս 2 հոգևորական
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am