Լևոն Մութաֆյանի մահվան պատճառը պարզ է
Թատերագետ Լևոն Մութաֆյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է: Այս մասին Հայելի.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից: ՔԿ-ից հայտնեցին, որ դատաբժշկի ներկայացմամբ թատերագետը մահը սրտային սուր անբավարարության հետևանք է: Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Երևանի Զաքյան փողոցում՝ «Աստորիա» հյուրանոցի սենյակներից մեկում, հայտնաբերվել էր թատերագետ Լևոն Մութաֆյանի դին: Լրատվամիջոցների տարածած տեղեկությունների համաձայն թատերագետը հյուրանոցային համալիրի առանձնասենյակում միայնակ չէր եղել: Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը հայտնեց,որ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն՝ պարզելու Լևոն Մութաֆյանի մահվան հանգամանքները։ Դատաբժշկի կողմից դիակի նախնական զննության արդյունքում բռնության հետքեր չէին հայտնաբերվել։ Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն: Աստղիկ Ավագյան
