Նոր կոալիցիա է ձեւավորվում

Ինչպես հայտնի է չնայած այն հանգամանքի, որ մի երկու տարի առաջ նախորդ խորհրդարանի ընդդիմադիրները ՀՀԿ-ի հետ զօրուգիշեր աշխատեցին նոր Ընտրական օրենսգրքի վրա ու վերջում էլ այն հռչակեցին պատմական փաստաթուղթ, սակայն ընտրություններից հետո, երբ բոլորը հասկացան, թե որտեղ է իշխանությունն իրենց քցել, հետողորմեա արեցին: Մասնավորապես, Ծառուկյան խմբակցությունը նախաձեռնել է ԸՕ-ում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից: Գաղտնիք չէ, որ անցած խորհրդարանական ընտրություններին իշխանությունը ապահովեց իր վերարտադրությունը հենց այդ ընտրակարգի շնորհիվ: Իշխանության, եւ ոչ միայն, տեղական իշխանիկները կարողացան իրենց տարածքներում սեփական ռեսուրսների շնորհիվ քվե գնել հանուն հարազատ կուսակցության: Բնական է, որ Ելք խմբակցությունը պետք է ողջուներ այս նախաձեռնությունը, քանի որ այս կուսակցությունում ի տարբերություն ռեսուրսակիրների , ռեյտինգային ընտրակարգը ամենեւին եղանակ չի փոխում: Սակայն պարզվում է՝ դրան կողմ է նաեւ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմած դաշնակցությունը: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Հիշեցնենք, որ ԸՕ-ի քննարկումների ժամանակ ՀՅԴ-ականներն առաջարկում էին նվազեցնել ընտրատարածքների թիվը, այն ներկայումս 13-ն է; Սակայն ընտրություններից եւ հատկապես ՀՅԴ-ի խորհրդարան անցնելուց հետո սպասելի էր, որ ՀՅԴ-ում կմոռանան կամ կլռեն այդ մասին: Մինչդեռ այսօր պարզվեց հակառակը: Պատասխանելով հարցին, թե ժամանակին ՀՀԿ-ականներն ատամներով պահում էին ռեյտինգային ընտրակարգը, ինչո՞ւ պետք է հիմա զիջումների գնան, Ռուստայանն ասաց ՙՙԱյս բոլոր քննարկումները երբ գնում էին, առաջամարտիկը միշտ եղել է ՀՅԴ-ն՝ կապված համամասնական ընտրակարգի հետ: Տուրք տալով նրան, որ պետք է ի վերջո ձևավորվեր համախոհություն, երբ 4+4+4 ֆորմատով աշխատում էինք, մենք ասացինք՝ հանուն համախոհության համաձայն ենք այս տարբերակին, բայց ռեյտինգային այս տարբերակը մեզ համար անընդունելի է: Եվ մենք հենց առաջին պահից այս մասին ասացինք մեր կոալիցիոն գործընկերոջը՝ ՀՀԿ-ին: Այսինքն՝ իրենց համար զարմանալի չէ, որ մենք դեմ ենք այս գործող կարգին: Հարցը հետևյալն է՝ ինչպիսի համակարգի անցում կատարել, այստեղ է, որ խնդիրները տարբեր են, և մենք կոալիցիոն հուշագրում շատ հստակ ամրագրել ենք նաև դա”: Ըստ Ռուստամյանի՝ կոալիցիոն հուշագրում հստակ գրված է, որ կոալիցիոն ուժերը պետք է շարունակեն միասին բարեփոխել ու կատարելագործել Ընտրական օրենսգիրքը: “Իրենք առայժմ այս ռեյտինգային համակարգն ուզում են պահպանել, մենք դեմ ենք: Մենք անցած փորձը մատնանշելով՝ ասում ենք, որ սա դասականից շեղում է: Ռեյտինգը պետք է վերաբերի անձանց, ոչ թե տարածքներին: Մեզ մոտ սկզբում տարածքների ռեյտինգավորում է տեղի ունենում, հետո բաշխվում են մանդատները, ինչը առաջացնում է անարդարություն: Իսկ երբ լինի մեր պատկերացրած ռեյտինգավորումը, ժողովուրդն ինքը կորոշի, թե մանդատները կոնկրետ ում պետք է գնան”,- ասաց Ռուստամյանը: ՀՅԴ-ն քննարկում է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ամբողջական փաթեթ ներկայացնելու հարցը: Իհարկե, ՀՅԴ-ում վերջին ժամանակներում ավանդույթ է դարձել իշխանություններից եւ նրանց գործողություններից բողոքելը: Մի տեսակ անշնորհակալ մարդու տպավորություն են թողնում հին ընկերները: Ստացվում է իրենք դժգոհ են շատ ու շատ բաներից, բայց միեւնույն ժամանակ շարունակում են կոալիցիոն համագործակցությունը ՀՀԿ-ի հետ, շարունակում են օգտվել իշխանական բարիքներից ու պատեհ առիթով քննադատել այդ բարիքները ծնող իշխանությանը: Իսկ հիմա փաստացի նոր կոալիցիա է ձեւավորվում ընդդիմության դաշտում: Անի Սահակյան

դիտվել է 75 անգամ
Լրահոս
«Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am