Հենրիխ Մխիթարյանի մարզիչը լավ է ճանաչում իշխանություններին ու Ռուբեն Հայրապետյանին

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի կարծիքով, Հայաստանում լավ ֆուտբոլիստ դառնալու համար հատուկ բնավորություն է պետք ունենալ: Վենգերը համեմատել է «զինագործների» հին և նոր ֆուտբոլիստներ Սանտի Կասորլային և Հենրիխ Մխիթարյանին: «Կասորլան և Մխիթարյանը նման են: Սանտին որպես ֆուտբոլիստ բացառիկ է: Մխիթարյանին հանդիպել եմ, երբ նա դեռ չէր խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, միշտ էլ հավանել եմ նրա խաղը: Հենրիխն ամբողջովին նվիրվում է ֆուտբոլին: Մխիթարյանը եկել է Հայաստանից, որտեղ լավ ֆուտբոլիստ դառնալու համար հատուկ բնավորություն է պետք»,- ասել է Վենգերը: Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը օրերս սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Էվերտոն»-ին և հաղթել ջախջախիչ՝ 5:1 հաշվով: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձել էր երեք գոլային փոխանցման հեղինակ, սա նրա առաջին խաղն էր «Արսենալում»։ Մինչ այդ նա «Մանչեսթեր Յունայթեդ»-ում էր, որտեղ նա տեղափոխվել էր 2016 թվականին։Ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված էր մինչև 2020 թվականի հունիսի 30-ը: Ի դեպ, Մխիթարյանի՝ Մանչեստեր տեղափոխվելը գերմանական Դորտմունդից հայկական ֆուտբոլի և հայ ֆուտբոլիստի տարեգրության գագաթնակետն է, հայ ֆուտբոլիստի համար անգլիական ակումբը մի քանի տասնյակ միլիոն եվրո վճարեց նրա համար։ Տրանսֆերի պահին Մխիթարյանը դարձավ աշխարհի բոլոր ժամանակների ամենաթանկ 43-րդ ֆուտբոլիստը։ Սկբնական շրջանում Հենրիխն այնքան էլ լավ չէր դրսևորում իրեն, սակայն կարճ ժամանակ անց նա իր տեղը գտավ թիմի հիմնական կազմում և երջանկության բազմաթիվ ամիսներ պարգևեց միլիոնավոր ֆուտբոլասերների։ Հետո եկավ անհաջող շրջան, Մխիթարյանն ակնհայտորեն ընկավ տեմպից, անցած տարեվերջին Մոուրինյոն սկսեց անգամ չհայտավորել նրան։ Սակայն շնորհիվ իր կամքի ու աշխատասիրության Մխիթարյանը առաջին հնարավորության ժամանակ ապացուցեց, որ ինքը նահանջող, հանձնվող տեսակ չէ մինչեւ եկավ տրանսֆերի գործարքի պահը։ Հիշեցնենք` Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» ընդհանուր առմամբ 58 հանդիպման է մասնակցել բոլոր մրցաշարերում և դարձել է 13 գոլի հեղինակ: Վերադառնալով Արսեն Վենգերի գնահատականներին, որոնք Մխիթարյանի ֆուտբոլային տաղանդից վեր արժեւորում են վերջինիս մարդկային բնավորության գծերը։ Իհարկե, ցանկացած մասնագետի համար է բնավորությունը կարեւոր չափանիշ է, ցուցիչ։ Այս համատեքստում Վենգերի գնահատականը առավել գլոբալ է, որը ոչ միայն Մխիթարյանին է բնորոշում, այլեւ գնահատում հայկական ֆուտբոլը իր ներկայով եւ անցյալով՝ «Նա եկել է մի երկրից՝ Հայաստանից, որտեղ յուրահատուկ բնավորություն է անհրաժեշտ բարձրակարգ ֆուտբոլիստ դառնալու համար»։ Հայաստանի ֆուտբոլի ու մեր ազգային հավաքականի՝ ի դեմս ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեության, բարքերի մասին ըստ էության ծանոթ են ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում։ Թերեւս գիտեն, թե ինչու չի կայանում հայկական ֆուտբոլը։ Ինչպես ողջ երկրում, անազատության մակարդակը տարածվում է նաեւ ֆուտբոլի վրա, իսկ մենաշնորհը` Ռուբեն Հայրապետյանինն է, կրկին քվոտավորված համակարգ` ակումբների սեփականատեր-օլիգարխներ իշխանական շրջանակից, որից դուրս լինելը ենթադրում է խնդիրներ ակումբի համար, իսկ այս ամենի հետեւանքն այսօրվա մեր ազգային հավաքականն է։ Սակայն Մխիթարյանի օրինակը պետք է դառնա վարակիչ, եւ թերեւս սրան է ուղղված Վենգենի ակնարկը։ Եթե նույն միջավայրը կարող է ծնել Մխիթարյան, ապա առնվազն տրամաբանական չէ, որ նա եզակին է։ Հարկավոր է կամային հատկանիշներով, աշխատասիրությամբ եւ ազատվել այդ կապանքներից եւ դառնալ հերթական Մխիթարյանը։ Անի Սահակյան

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am