ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով նախորդ շաբաթ լրատվամիջոցներից մեկի կողմից ներկայացված 10 արտադրության թթվասերի փորձաքննությանը, հայտարարեց, որ թթվասերի հետ կապված հիմա դիտարկում է արվում ՍԱՊԾ-ի հետ և մինչև շաբաթվա վերջ կլինի հայատարարություն:
«Սա առաջին դեպքը չէ, երբ մամուլը հայտնաբերում է թերություններ սննդի որակում, դրա հետ կապված ՍԱՊԾ-ն շատ ակտիվ համագործակցում է մամուլի բոլոր ներկայացուցիչների հետ։ Կոնկրետ թթվասերի հետ կապված հիմա դիտարկում է արվում, և մինչև շաբաթվա վերջ ՍԱՊԾ-ի կողմից հայտարարություն կարվի»,-ասաց նախարարը։
Ըստ նրա՝ ՍԱՊԾ-ն միայնակ չի կարող ամեն օր վերահսկել խանութում վաճառվող սննդի որակը:
«Կան խնդիրներ, կա պլանավորված աշխատանք, ֆիզիակապես անհնար է ամբողջ շուկայում հարյուր տոկոսով ամենօրյա հսկողություն իրականացնել, բայց յուրաքանչյուրի կողմից գտնված ցանկացած թերություն սննդի մեջ մեծ աջակցություն է ՍԱՊԾ-ին, որպեսզի վերջիններս արձագանքեն», - հավալեց նախարարը:
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը