Բաժնի պետեր են նշանակվել
Այսօր, մարտի 5-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ է նշանակվել նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զոհրաբյանը: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արմեն Իսրայելյանը ազատվել է ոստիկանության Հրազդանի պետի պաշոնից և նշանակվել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Կարեն Գրիգորյանը ազատվել է ոստիկանության Աբովյանի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Հրազդանի բաժնի պետ: Մանրամասները՝ shamshyan.com-ում
