Միջանցք Հայաստանի համար. ռուս-վրացական «սառույցը» կհալչի՞

Պրահայում անց է կացվել ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը, որի հիմնական օրակարգային հարցն առնչվել է առևտրային միջանցքներին: Մինչ այս հանդիպումը, Ռուսաստանը Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ սահմանագծերին մաքսակետեր էր բացել: Նկատենք, որ այս հարցի շուրջ բանակցությունները շատ էական կարող են լինել նաև Հայաստանի համար, քանի որ խոսքն, ըստ էության, տրանսպորտային միջանցքների բացման հնարավորության մասին է: Մինչ Պրահայում կայացած բանակցությունները ռուսական կողմը հայտարարել էր, թե մաքսակետերը բացել են՝ հիմք ընդունելով 2011թ. ստորագրված ռուս-վրացական համաձայնագիրը: Ըստ այդ փաստաթղթի, մաքսակետերի մոնիտորինգն իրականացնելու է շվեյցարական SGS ընկերությունը: Ռուս-վրացական բանակցություններին վրացական կողմից մասնակցում է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, իսկ Ռուսաստանի կողմից՝ ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: Շվեյցարական SGS ընկերության հետ Վրաստանի կնքած պայմանագիրը թույլ է տալիս դեպի Ռուսաստան բեռնափոխադրումներ իրականացնել Հարավային Օսիայի միջոցով` «Կազբեգի-Վերին Լարս» ճանապարհին արտակարգ իրավիճակների դեպքում: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին դեկտեմբերին հանդես գալով խորհրդարանում, նշել էր, որ համաձայնագիրը համապատասխանում է Վրաստանի շահերին. «Թուրքիան, Հայաստանը և մյուս երկրները ֆորս-մաժորային իրավիճակներում կարող են օգտվել այդ միջանցքից: Բայց կրկնում եմ, սա ընդամենը միակողմանի ստորագրություն է: Բայց մենք շարունակելու ենք բանակցությունները, քանի որ մեզ համար անընդունելի են Ռուսաստանի կողմից առաջ քաշված որոշակի պայմաններ»: Այսինքն, ֆորսմաժորային իրավիճակում Ցխինվալով անցնող տրանսպորտային միջանցքից (Ռոկի թունելից) կարող են օգտվել Թուրքիան, Հայաստանը և այլ երկրներ: Ահա, Աբաշիձեն հարցազրույց է տվել Վրաստանի «Առաջին ալիք» հեռուստաընկերությանը, մասնավորապես, նշելով․ «Մենք քննարկել ենք 2011թ. մաքսային մոնիտորինգի համաձայնագիրն իրականացնելու հարցը: Ես ընդգծել եմ, որ դա հնարավոր է միայն համաձայնագրի դրույթներն ու սկզբունքները հարգելու դեպքում՝ առանց որևէ մեկնաբանության և առանց քաղաքականացնելու»: Աբաշիձեի խոսքով՝ Պրահայի հանդիպմանը կողմերի միջև դիրքորոշումների լուրջ տարաձայնություններ են արձանագրվել: «Մաքսային մոնիտորինգի պայմանագրի ռուսական կողմի մեկնաբանությունը անընդունելի է»- ասել է վրացի պաշտոնյան: Աբաշիձեն նշել է նաև, որ համաձայնագրում մաքսային սահմանների մասին խոսք չկա: «Խոսքը տերմինալների մասին է, որոնք պետք է տեղակայվեն առևտրային միջանցքների մուտքում և ելքում»,- ասել է Աբաշիձեն, հավելելով, որ տերմինալները պետք է աշխատեն շվեյցարական ընկերության մոնիտորինգի ներքո: Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչն ընդգծել է՝ համաձայնագիրը ստորագրվել է Ռուսաստանի և Վրաստանի կառավարությունների միջև, և դրանում հիշատակված չեն Աբխազիան ու Հարավային Օսիան, ինչը «կարևոր պահ է»: Մինչ Պրահայի հանդիպումը, հունվարի 29-ին, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ որում դատապարտել էր «Վրաստանի օկուպացված շրջաններում մաքսակետերի բացումը»: Իսկ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը ՏԱՍՍ գործակալությանն ասել է, թե Պրահայի հանդիպմանը կողմերը կարևոր են համարել, անկախ մեկնաբանություններից, փաստաթղթով նախատեսված բոլոր դրույթների հստակ իրագործումը սկսելը: «Ինչ վերաբերում է Ռուսաստանին, մենք ավարտում ենք մեր ընթացակարգը, զեկույցը կներկայացվի կառավարությանը, ինչից հետո համապատասխան պայմանագիր կստորագրենք շվեյցարական SGS ընկերության հետ»,- ասել է Կարասինը: Հիշեցնենք, որ 2008թ. ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին: Սակայն 2011թ. կողմերը ստորագրեցին մաքսային մոնիտորինգի մասին համաձայնագիր: Դա կողմերի միջև բանակցությունների արդյունքում իրականացված գործարք էր՝ Վրաստանը տվեց իր համաձայնությունը, որ Ռուսաստանն անդամակցի Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, որի դիմաց Ռուսաստանը Վրաստանի հետ ստորագրեց մաքսային մոնիտորինգի համաձայնագիրը: Ռուսաստանի և Վրաստանի բանագնացներ Կարասինի և Աբաշիձեի հանդիպումները սկսվել են 2012թ. դեկտեմբերից, Վրաստանում ընտրությունների միջոցով տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, երբ խորհրդարանական ընտրություններում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունը պարտվեց, և իշխանության եկավ մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» դաշինքը: Թամար Բագրատունի

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am