Անխնա ու դաժան հարվածներ ընտանիքին

Հայաստանը Ինչպես հայտնի է, օրեր առաջ Ադրբեջանի իշխող կուսակցությունը նախագահի թեկնածու առաջադրեց Իլհամ Ալիևին՝ հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ: Ալիևի առաջադրմանը զուգահեռ, նկատելի է ուժգին քննադատություն Ադրբեջանի իշխանությունների հասցեին: Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցն ուղարկվել է ՄԱԿ: 2018թ. հունվարի 29-ին ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ պայքարի կոմիտե է ուղարկվել «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի», «Մարդու իրավունքների միջազգային գործընկերության (International Partnership For Human Rights ) և «Խոշտանգումների դեմ միջազգային կազմակերպության (World Organisation against Torture)» համատեղ զեկույցը: Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների վիճակին: Նրանում նշվել է Ադրբեջանի քաղբանտարկյալների թիվն ու նրանցից շատերի անունները, ովքեր ձերբակալվել են քաղաքական մոտիվներով, Նարդարանում, Գոբուստանի բանտում խոշտանգումների և սպանությունների փաստերի, այլ բանտերում բանտարկյալների մահվան դեպքերի մասին: Զեկույցում անդրադարձ է կատարված նաև ռազմական գործողությունների հետևանքով գրանցված կորուստներին, ինչպես նաև Հայաստանի համար «լրտեսություն կատարելու» մեջ կասկածվող Ադրբեջանի քաղաքացիների հարցին և պահանջ է ներկայացված մանրամասն քննելու բոլոր հանցագործությունները: ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ պայքարի կոմիտե ուղարկված զեկույցում նշվում է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության նկատմամբ իրականացվող խոշտանգումների, քաղաքացիներին պրոֆեսիոնալ իրավաբանական ծառայություններից օգտվելու հնարավորությունից զրկելու, ինչպես նաև այն փաստաբանների մասին, ովքեր քաջություն են ցուցաբերում այդ երկրում զբաղվելու քաղբանտարկյալների հարցերով: Բացի այդ, Ադրբեջանը դասվել է ավտորիտար երկրների շարքին Economist Intelligence Unit-ի ինդեքսում: Economist Intelligence Unit-ը հունվարի 31-ին հրապարակել է 2017թ. ինդեքսը, որում անդրադարձ է կատարվել աշխարհի 165 երկրների ժողովրդավարական վիճակին և ԶԼՄ-ների ազատությանը: Ադրբեջանն այս ինդեքսում ժողովրդավարության տեսանկյունից զբաղեցրել է 148-րդ տեղը և դասվել ավտորիտար երկրների շարքին, իսկ ԶԼՄ-ների ազատության տեսանկյունից 154-րդ տեղը` դասվելով անազատ երկրների շարքին: Human Rights Watch-ի Հարավային Կովկասի գծով տնօրենն անդրադարձել է Ադրբեջանում անօրինական ձերբակալություններին: Human Rights Watch մարդու իրավունքների միջազգային կազմակերպության Հարավային Կովկասի գծով տնօրեն Գեորգի Գոգիան մասնավորապես, անդրադարձել է 2018թ. հունվարին 3 տարվա ազատազրկման դատապարտված Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլիի և 6 տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլիի գործերին: «Ադրբեջանի կառավարությունը Բայրամլիին և Մուխտարլիին պետք է ազատ արձակի և թույլ տա, որ նրանք առանց խոչընդոտի շարունակեն իրենց օրինական գործունեությունը: Բաքվի միջազգային գործընկերները նրանց ազատ արձակման և հասարակության նկատմամբ ճնշումներին վերջ տալու ուղղությամբ պետք է ցուցաբերեն մշտական և կայուն դիրքորոշում»,- գրել է Human Rights Watch կազմակերպության պաշտոնյան: «Ադրբեջանում Ժողովրդական ճակատ կուսակցությունից ամենաքիչը 10 անդամ և ամենաքիչը 11 լրագրող քաղաքական հայացքների պատճառով գտնվում են անօրինական ձերբակալության մեջ», նշել է Գեորգի Գոգիան: Հայտնի է, որ Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը փետրվարի 19-20-ը կայցելի Բաքու: Այժմ տարվում են այցի նախապատրաստական աշխատանքները: Տոյվո Կլաարը Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում է նշանակվել 2017թ. նոյեմբերի 13-ին: Նշանակումից հետո նա դեկտեմբերի 1-ին այցելել էր Հայաստան և հանդիպել ՀՀ Նախագահի և արտգործնախարարի հետ: Այժմ, ըստ ամենայնի, պաշտոնյան կփորձի հասկանալ Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման ուղիները և երկրում ժողովրդավարության վիճակի մասին իր պատկերացումները կներկայացնի: Դեպի բռնատիրություն հաստատուն քայլերով շարժվող Ադրբեջանի համար, ըստ ամենայնի, առաջիկա ամիսներին, մինչև հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները, միջազգային կառույցների ներկայացուցիչների ու դիվանագետների կողմից կլսենք ամենադաժան քննադատություններն Ալիևի իշխանության և նրա ընտանիքի անդամների հասցեին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am