Ալիևն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին. ԱՊԱ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 7-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Փետրվարի 8-ին համանախագահները կայցելեն Հայաստան, այնուհետև Արցախի Հանրապետություն:
