Վարչպետը թույլ տեղերն է փնտրում/տեսաշար/

Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանին ներկայացվել են ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները և 2018 թ. անելիքները: Վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը զեկուցել է, որ նախորդ տարվա համար նախատեսված բոլոր գերակա ծրագրերն ու միջոցառումները իրականացվել են: 2017թ. դեկտեմբերի 7-ից ներդրվել է Հայաստանի Հանրապետության օդային տարածքում 9 հազար 5 հարյուր մետրից բարձր ժամը 00:00-ից մինչև 06:00-ն «Օդային մայրուղիներից ազատ օդային տարածք» (Free Route Airspace) հայեցակարգը: «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» կազմակերպության ցանցային կառավարչի հետ քննարկվել են հայեցակարգի ներդրման խնդիրները և տրվել են համապատասխան լուծումներ: Համաձայն փաստաղթղթի՝ ավիաընկերությունները հնարավորություն կունենան ՀՀ օդային տարածք մուտք գործել յուրաքանչյուր սահմանված կետից և չվերթն իրականացնել ազատորեն ընտրված երթուղով, ինչն, ըստ Ավետիսյանի, կարող է կրճատել չվերթների իրականացման ծախսերը՝ էապես նվազեցնելով վառելիքի ծախսը: Պարզեցվել և արդիականացվել է տեղական և օտարերկրյա ավիաընկերություններին օդային հաղորդակցությունների իրականացման համար թույլտվությունների տրամադրման գործընթացը․ կրճատվել են նախկինում պահանջվող փաստաթղթերի ցանկը և թույլտվությունների տրամադրման ժամկետները, ինչպես նաև ներդրվել է մեկ պատուհանի սկզբունքը: Վարչությունն ավիաընկերությունների համար բիզնես միջավայրի բարելավման և ընթացակարգերի պարզեցման նպատակով նախաձեռնել է հայտերի ներկայացման առցանց համակարգի ներդրում: Համակարգի ներդրման նպատակով հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված ընկերության հետ արդեն իսկ մեկնարկել են հայտերի ներկայացման առցանց համակարգի ծրագրային ապահովման մշակման աշխատանքերը: «Զվարթնոց» օդանավակայանում նոր մուտք գործող ավիաընկերությունների համար իրականացվում է սակագնային ճկուն զեղչային քաղաքականություն: «Մենք պետք է հասկանանք, թե որոնք են մեր թույլ տեղերը և ինչ պետք է շտկենք, որպեսզի կարողանանք ուղևորահոսքն էլ ավելի մեծացնել: Թիվ մեկ խնդիրը, որին մեր ջանքերը պետք է ուղղենք՝ թռիչքների աշխարհագրությունը մեծացնելն է: Երկրորդ, մենք պետք է գնահատենք քայլերը, որպեսզի կարողանանք բյուջետային ավիաընկերություններ ներգրավել: Երբ մակրո առումով հասկանանք մեր խնդրահարույց տեղերը և դրանց վրա աշխատենք՝ բերելու ենք նրան, որ մեծանալու է աշխահագրությունը, ավիաչվերթերն ավելի հաջողակ են լինելու և այլն»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարն անհրաժեշտ համարել փոքր ավիացիայի զարգացումը և հատկապես կարևորել դեպի Մեղրի ավիաչվերթերի գործարկումը՝ հաշվի առնելով ազատ տնտեսական գոտու առկայությունը: «Մենք մի քանի կետերով և ուղղություններով պետք է ունենանք փոքր ավիացիայի զարգացման ծրագիր»,- ասել է վարչապետը: Սերգեյ Ավետիսյանը զեկուցել է, որ փոքր ավիացիայի հետ կապված արդեն իսկ ուսումնասիրություններ են իրականացվել թիրախավորված օդանավակայանների պայմանները գնահատելու և կոնկրետ հաշվարկներ կատարելու համար: Բացի այդ, վարչությունն աշխատում է մասնավոր գործընկերների հետ՝ հնարավոր համագործակցություն ծավալելու նպատակով: Վարչապետ Կարապետյանը կարևորել է նաև տարբեր միջազգային ավիաընկերությունների կողմից Երևանը որպես տրանզիտային ուղղություն զարգացնելուն միտված քայլերը և տվել հստակ հանձնարարկաններ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է նաև հստակ ձևակերպել ավիաչվերթերի ընդլայնման, ուղևորահոսքերի ավելացման, բյուջետային ավիաընկեությունների ներգրավման, փոքր ավիացիայի զարգացման ուղղություններով 2018 թվականի ծրագիրն ու թիրախները:

դիտվել է 67 անգամ
Լրահոս
«Կաշիներդ քերթելու եմ․․․»․ Ավինյանն իրեն կորցրեց Երևանի քաղաքապետարանում (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ձև չունի․ չի կարողանալու այդ ռեժիմը հաստատել․ Երվանդ Բոզոյան (video) Սնանկացումից, մինչև․․․ ի՞նչ է որոշել Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի դեմ (video) ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են Վառելիք տեղափոխող բենզատարը բախվել է գնացքին «Նիկո՛լ, վերջնագրիդ ժամը եկել է. ոտքի՛ ժողովուրդ․․․». Ազատամարտիկ Ալբերտ Բազեյան (video) Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի Առողջ եղեք, պիտի պատասխան տաք. Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ական Սուրեն Գրիգորյանին (video) Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում մամուլի ասուլիս կլինի Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 408 տոննա պարարտանյութ ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով Ավինյանի բախտը բերեց Ամբողջ շենքը շրջափակել էին․ Իշխան Սաղաթելյանը մանրամասներ հայտնեց իր տան խուզարկությունից (video) Ավինյանն ուրախացե՞լ է, որ ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չի կազմել․․․ (video) Լոռու փոխմարզպետ է նշանակվել Մոսկվան Երևանի քայլերը դիտարկում է որպես Արևմուտքի հարձակում ՌԴ ինտեգրացիոն կառույցների վրա․ Ուշակով Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է հարցաքննության ՇՏԱՊ․ «դու ով ես արա», «վեր ընգի տեղդ»․ ծեծուջարդ՝ Երևանի ավագանու նիստում (video) Շրջանների զգալի մասում սպասվում են անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան Ուշակովը՝ Փաշինյանի՝ Մոսկվա այցի մասին Լացներդ կգա՛․ Էս ինչ հեքիաթ եք պատմում․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին (video) Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում #ՈՒՂԻՂ․ Մոսկվա այցից առաջ Փաշինյանին խիստ զգուշացրել են․․․ ինչ է սպասվում այնտեղ․ Սարգսյան (video) ՌԴ և Նոր Նախիջևանի թեմից վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագիր են ստացել ևս 2 հոգևորական
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am