Ինչո՞ւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահն առաջինը Ադրբեջան այցելեց, այս առիթով, Պեդրո Ագրամունտը պարզաբանել էր՝ «քանի որ այդ երկիրը հատուկ կարևորություն ունի իր համար»։
Փետրվարի 29-ից մարտի 2-ը Բաքվում գտնվող ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը բացի Ադրբեջանի քաղաքական իշխանություններից` հանդիպել է նաև պատգամավորների, ինչպես նաև իրավապաշտպանների և լրագրողների հետ։
Նկատենք, որ Պեդրո Ագրամունտը ԵԽԽՎ նախագահ էր ընտրվել Ստրասբուրգի ձմեռային նստաշրջանում: Այդ պաշտոնում իսպանացի պատգամավորը փոխարինել է Անն Բրասերին: Ագրամունտը 2010-2015թթ. եղել է Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող և ընդգծված ադրբեջանամետ կեցվածք է դրսևորել:
Ագրամունտն իր ադրբեջանական երկօրյա պաշտոնական այցի արդյունքներով կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը գտնվում է «շրջադարձային փուլում», որը նրան հնարավորություն կտա բարելավել իր հարաբերությունները Եվրոպայի Խորհրդի ու Եվրոպայի հետ։
Ագրամունտը հանդիպել է Ադրբեջանի նախագահի, խորհրդարանի նախագահի ու արտգործնախարարի հետ, ընդգծել է, որ Ադրբեջանը բախվում է տարբեր մարտահրավերների, որոնք դուրս են գալիս էներգետիկայի ու մարդու իրավունքների հարցերի շրջանակներից և ներառում են ֆինանսական ճգնաժամն ու օտար ներդրողներ ներգրավելը։
Չունենալով հակամարտությունների կարգավորման որևէ մանդատ՝ ԵԽԽՎ-ն նախագահող իսպանացի քաղաքական գործիչն ամփոփելով այցի արդյունքները, կրկին հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի այլ տարածքների օկուպացիայի խնդիրը պետք է լուծվի»։ Այս մասին ԵԽԽՎ նախագահը խոսել է թե՛ իր այցի նախօրեին տված հարցազրույցի ժամանակ և թե՛ նախագահ Ալիևի, ապա նաև արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումների ընթացքում, չնայած ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խումբը մի քանի անգամ կոչ է արել ԵԽԽՎ-ին բանակցային գործընթացին չմիջամտել և չվնասել այն։
Ինչ վերաբերում է Ադրբեջանում Ագրամունտի ղեկավարած կառույցի կողմից առաջարկվող բարեփոխումներին, ԵԽԽՎ նախագահը նշում է, թե հավատում է Ադրբեջանում սպասվող փոփոխություններին։ «Ես հավատում եմ, որ Ադրբեջանը ԵԽ-ի հետ հարաբերությունների բարելավման շրջադարձային որոշման շեմին է»,- ԵԽԽՎ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում հավաստիացնում է Ագրամունտը։
Հետաքրքրականն այն է, որ ամիսներ առաջ Ադրբեջանի իշխանությունները կոշտ քննադատում էին ԵԽԽՎ-ի գործունեությունը և այդ կառույցի բանաձևերը «ինչ-որ թղթի կտոր» էին որակում։
Սակայն, հիմա, պարզվում է, ադրբեջանամետ Ագրամունտին հույս են ներշնչել Ադրբեջանում անցկացրած իր բանակցությունները։ «Ես ոգևորված էի անկեղծ և բաց քննարկումներով իմ բարձրաստիճան զրուցակիցների հետ օրենքի գերակայության և մարդու իրավունքների թեմաների շուրջ, որոնք ես բարձրացրել եմ տեղացի լրագրողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, իրավաբանների և Բաքվում աշխատող դեսպանների հետ հանդիպումներից հետո»,- ասել է Պեդրո Ագրամունտը։
Ինչ նոր ոչ հայանպաստ, ադրբեջանամետ նախաձեռնություններ կլինեն Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայիս նախագահի օրոք, ցույց կտա ժամանակը: Հայկական դիվանագիտությունը, համենայնդեպս, պետք է ավելի զգոն լինի ու գրագետ աշխատանք տանի:
Մետաքսյա Շալունց
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը