Սա ռոմանտիկա չէ. ինչո՞ւ Րաֆֆին գնաց ԱՄՆ

«Նոր տարին` նոր Հայաստանում»,-մինչև Ամանոր  Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, որը փաստեց, որ նոր Հայաստան ստեղծելը ժամանակի հրամայական է: Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ 2016 թվականին հնարավոր կլինի հեռացնել «հանցավոր իշխանությանը» և արդեն հանդարտ քայլերով կկերտվի նոր Հայաստանը: «Սա ռոմանտիկա չէ , որովհետև ասածս իրականություն կդառնա նոր տարվա ընթացքում:Ժողովուրդը համախմբվելու է և ոչ միայն հրապարակներ կլցնի, այլև յուրաքանչյուր քաղաքացի կհասկանա, որ սա իր ժառանգների ժակատագրին է վերաբերվում»,-ասաց Հովհաննիսյանը: Հավհաննիսյանը կրկին անգամ ընդգծում է, որ Հայաստանը կունենա լեգիտիմ իշխանություններ և այս Հայաստանում գերակա կլինի քաղաքացու իրավունքը և երկրի տերը կլինի հենց ՀՀ քաղաքացին: Րաֆֆի Հովհաննիսյանը Ամանորյա տոները տարբեր տարիներին տարբեր վայրերում է նշել: Սակայն այս տարի ցանկանում է լինել ընտանիքի և ծնողների կողքին` ԱՄՆ-ում: «Դեկտեմբերի 31-ը մորս Վարդիթեր Հովհաննիսյանի տարեդարձի օրն է : Մայրիկս դառնալու է 84 տարեկան ու ես անպայման պետք է մայրիկիս կողքին լինեմ: Հետո կգամ արդեն պայքարը շարունակելու: Իշխանությունը հոգևարքի մեջ է ու ես դիվանագիտական և քաղաքագիտական իմ ողջ ռեսուրսները կներդնեմ նոր Հայաստանի ստեղծման գործընթացը արագացնելու համար»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նշենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը տոն օրերին ևս ակտիվություն է ցուցաբերել: Ազատության հրապարակում իրազեկող ակցիաները չեն դադարել: Հիշեցնենք, որ «Հանրային փրկության ճակատ»-ը ձեւավորել էին սահմանադրական փոփոխություններին «ՈՉ» ասող որոշ ուժեր: Այդ կառույցում համախմբվել էին «Ժառանգություն» կուսակցությունը, Հիմնադիր խորհրդարանը, ԱԻՄ-ը, Ժողովրդավարական Հայրենիքը եւ Քաղաքագետների միությունը: Լուսինե Ղազարյան

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Իսկ քա՞նի դպրոցներում են արդեն հեռացվել Արցախի դրոշներն ու «Փառքի անկյունները»․ Արման Աբովյան 59-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Արթիկի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում նորածին է մшհացել Թուրք վարորդը Սյունիքի մարզում բեռնատարով հայտնվել է ձորակում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ադրբեջանական հարձակումների, խեղաթյուրման և յուրացման թիրախում Պարզվել է՝ երեկ Չարենցավանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը «Խնդրենք Սուրբ Նիկողայոսին ազատել մեզ Նիկոլից» «Վալոդյայի ծանր շունչը զգում էի, բայց աչքերը փակ էին»․ գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը խոսել է ԱՄՆ-ն «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «ով կարող է գտնել մեր օդաչուներին» մակարդակի․ իրանագետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթի գործով քննիչը ազատվել է աշխատանքից․ ՔԿ Ձեր Նիկոլն ինձ աչքով աչք չի սիրում, բայց ես իմ տղու հետ ի՞նչ կապ ունեմ. Իսրայել Հակոբկոխյան Իրանի հակառակորդների նպատակը երկրի լիակատար ոչնչացումն է. Բաղայի Վթարված թուրքական ինքնաթիռի գործով արտաքին միջամտություն չի եղել ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան 40 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը «ՀԺԱՄ»-ն իր աջակցությունն է հայտնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետանի հետ» դաշինքին Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am