Չվստահեցին Մեհրիբանին. սկանդալ կհասունանա՞ Ադրբեջանում

Ադրբեջանի իշխող կուսակցությունը առաջիկա նախագահական ընտրություններում երեկ առաջադրեց գործող նախագահ, 2003-ից երկիրը ղեկավարող Իլհամ Ալիևի թեկնածությունը: Նախագահական ընտրությունները Ադրբեջանում կկայանան հոկտեմբերին, ըստ Սահմանադրության վերջին փոփոխությունների՝ երկրի ղեկավարը կընտրվի 7 տարի ժամկետով: Ադրբեջանում նախագահական ընտրություններից 9 ամիս առաջ, փաստորեն, մեկնարկեց նախընտրական գործընթացը։ Ադրբեջանի նախագահական ընտրությունները տեղի կունենան այս տարվա հոկտեմբերի 17-ին։ Թեև քաղաքագիտական շրջանակներում ադրբեջանական իշխող ռեժիմի փոփոխության որևէ նախանշան չեն տեսնում, այդուհանդերձ այդ երկրի ընդդիմությունը, մասնավորապես՝ «Մուսավաթ» կուսակցությունը, ողջ ներուժով պատրաստվում է նախագահական ընտրություններին՝ ձևավորելով անգամ նախընտրական շտաբ։ «Մուսավաթ»-ը 2018-ի նախագահական ընտրությունների իր թեկնածուին առաջադրել է դեռևս 2014-ին։ Ադրբեջանի նախագահի թեկնածու Իսա Ղամբարը, կուսակցության համագումարին ելույթ ունենալով, ընդգծել է վճռականությունը երկրում փոփոխությունների հասնելու հարցում։ Նախագահի աթոռի համար պայքարելու մտադրության մասին է հայտնել նաև դասական «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Միրմահմուդ Միրալիօղլուն՝ կոչ անելով ընդդիմությանը համախմբվել հանուն ժողովրդավարական ընտրությունների անցկացման։ Այս ընտրությունները կլինեն առաջինը սահմանադրական վերջին փոփոխություններից հետո, որոնք թույլ է տալիս 2003-ին իշխանությունը հորից՝ Հեյդար Ալիևից ժառանգած Իլհամ Ալիևին հերթական՝ չորրորդ անգամ առաջադրվել, սակայն հաղթելու դեպքում պաշտոնավարել յոթ տարի ժամկետով՝ նախկին հինգի փոխարեն։ Բացի այդ, Ալիևի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններով վերացվել են նաև առաջադրումների քանակային սահմանափակումները, ուստի, եթե ինչ-որ արտառոց բան չպատահի, 56-ամյա Իլհամ Ալիևը կարող է յոթ տարին մեկ առաջադրվել և իշխել այնքան, որքան կցանկանա։ Նոր Սահմանադրությամբ չեղարկվել է նաև նախագահի թեկնածուի առաջադրման տարիքային նվազագույն շեմը։ Ընդդիմախոսների համոզմամբ, այդ փոփոխությունը Իլհամ Ալիևին թույլ է տալիս իր գերդաստանից որևէ մեկին նախապատրաստել նախագահության, ընդ որում, ըստ վերլուծաբանների, այդ դերը գործող նախագահը տեսանելի ապագայում կարող է վստահել իր երիտասարդ որդուն՝ 21-ամյա Հեյդար կրտսերին, որին անվանել են ի պատիվ պապի՝ Խորհրդային Ադրբեջանի և անկախ Ադրբեջանի բազմամյա ղեկավար և Ադրբեջանում «ազգի հայր» համարվող Հեյդար Ալիևի: Փաստորեն, Ադրբեջանի իշխող էլիտան նորից «ընտրեց» Իլհամ Ալիևին, ոչ թե՝ նրա կնոջը՝ Մեհրիբան Ալիևային: Շատերն են խոսում այն մասին, որ Ալիևի կնոջ գերդաստանի՝ Փաշաևների ու Ալիևների միջև անհաշտ պայքար է գնում և մի օր կարող է պայթել: Ըստ ամենայնի, այդ պայքարը կմղվի դեռ երկար ժամանակ ու հնարավոր է, դա Ալիևին իշխանության կորուստ էլ արժենա: Հարցը հետևյալն է՝ ե՞րբ... Այնուամենայնիվ, իշխող կուսակցության քայլը, թերևս, վկայում է այն մասին, որ Ալիևը որոշակիորեն շտապում է, իսկ դա նշանակում է, որ նա ունի մտավախություններ: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ իշխանության բուրգի ներսում ամեն ինչ այնքան էլ հարթ չի: Ադրբեջանը երեկվանից, այսպիսով, մտավ խանական-սուլթանական երկրի հերթական փուլ: Ինչ-որ առումով, սա Հայաստանի համար ձեռնտու իրավիճակ է: Պետք է կարողանալ օգտվել դրանից՝ աշխարհին ներկայացնել Հայաստանի՝ հակառակորդ երկրի նկատմամբ առավելությունները: Մետաքսյա Շալունց

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am