ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր նշեց, որ վերջնական որոշում դեռ չկա՝ կմասնակցի՞ Հայաստանը Բաքվում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին, թե՞ ոչ. «գնալու հարցը փակ չէ»:
«Դա բավական մեծ խնդիր է, քննարկում ենք միջազգային ֆեդերացիաների հետ, գիտեք, մենք երբեք չենք խուսափել Բաքու գնալուց, բայց միջազգային ֆեդերացիայի հետ վերջնական քննարկումից հետո պարզ կդառնա՝ կմասնակցենք, թե՝ չէ», - ասաց նա:
Այնուհետև անդրադառնալով սպորտային տուրիզմի զարգացմանը՝ ասաց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականի համաձայն՝ Ծաղկաձորի լեռնադահուկային կենտրոնը վերազինվել է, ինչպես նաև վերկանգնվել են սպորտային արշավները:
«Կազմակերպեցինք արշավ՝ Արա լեռ, որտեղ առաջին անգամ մասնակցում էին 50 հոգի, իսկ երկրորդ անգամ` մոտ 200 հոգի», - ասաց նախարարը:
Հրաչյա Ռոստոմյանի խոսքով` այս ուղղությունը շատ մեծ հետաքրքրություն է առաջացրել հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության բնակչության կողմից:
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը