Թուրքիայի իշխանությունները Ջիզրե քաղաքում սպանել են 137 քրդի, անցյալ շաբաթ քրդերի դեմ անվտանգության ուժերի հատուկ օպերացիայի շրջանակներում: Այդ մասին Sputnik գործակալության հետ հարցազրույցում հայտնել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Մեհմեդ Յուքսելը:
«Ջիզրեում անցյալ շաբաթվա ընթացքում նրանք սպանել են 137 մարդ»,- ասել է Յուքսելը: Նրա խոսքերով` զոհերի թվում է նաև երիտասարդ լրագրող Ռոհաթ Աքթասը:
Յուքսելի խոսքերով` թուրք ուժայինները մարդկանց ողջ-ողջ այրել են և ոչնչացրել շինությունները, որպեսզի ողջ մնացածները գնալու տեղ չունենան: «Նրանք օգտագործել են ռումբի այնպիսի տեսակ, որն այրում է ամեն ինչ շինություններում»,- նշել է նա:
Քաղաքական գործիչն ասել է նաև, որ ինքը սպառնալիքներ է ստանում, քանի որ ԶԼՄ-ներին հայտնում է Անկարայի համար տհաճ պաշտոնական փաստերի մասին:
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը