Նյու Ջերսիի բնակիչ, դերասան եւ Ռոքիի մասին կինոսերիայի երկրպագու Ջարեթ Ալեքսանդերը դատական հայց է ներկայացրել «Քրիդ. Ռոքիի ժառանգությունը» ֆիլմի ստեղծողների նկատմամբ: Ջարեթը մեղադրում է Սիլվեսթեր Սթալոներին եւ սցենարիստին, ինչպես նաեւ ռեժիսոր Ռայան Քուգլերին իր գաղափարները գողանալու եւ դրանք ֆիլմի վերածելու մեջ, որը նրանց միլիոնավոր դոլարների եկամուտ է բերել:
Փետրվարի 26-ին ներկայացված հայցի համաձայն, որի մանրամասները հայտնի են դարձել Entertainment Weekly պարբերականին, Ջարեթ Ալեքսանդերը 2010-ին ԱՄՆ հեղինակային իրավունքի բյուրոյում գրանցել է իր սցենարը, որը պատմում է իր որդու՝ Ապոլլո Քրիդի մասին: Ընդ որում սեւագիրը գրվել է գրանցումից երկու տարի առաջ:
Սցենարը ստացել է «Քրիդ. Ռոքիի ժառանգությունը» անունը: Հետաքրքիր է, որ օրիգինալում ֆիլմի անվան մեջ կա միայն կինոսերիայի հերոսի գլխավոր մրցակիցներից մեկի ազգանունը:
Հաղորդվում է, որ Ալեքսանդերն ու իր գործընկերները փորձել են Սիլվեսթեր Սթալոնեի ուշադրությունը հրավիրել սցենարի վրա Twitter-ի միջոցով, բայց դերասանն այդպես էլ չի արձագանքել:
ՄԻայն 2013-ին է հայտնի դարձել, որ Warner Bros եւ MGM ստուդիաները աշխատելու են Ռոքիի մասին պատմության շարունակության վրա: 35 մլն դոլարի բյուջեով ֆիլմը միջազգային վարձույթում 173 մլն դոլարի եկամուտ է բերել:
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը