Հաց տանելիս զոհված հերոսի հայրը անվադողեր է հավաքում առաջնագծի դիրքերի համար

«Փաստ» թերթը գրում է. «Արցախում զոհված զինծառայող Գոռ Կիրակոսյանն Արմավիրի մարզի Արևիկ համայնքից է: Հունվարի 21–ին՝ ապրիլյան պատերազմի հերոսներից Գոռը կդառնար 22 տարեկան: Գոռը հաց էր տանում երեք օր անհաց մնացած դիրքերի զինվորներին ու զոհվեց: Ծնողները ոչ մի կերպ չեն համակերպվում, չեն ցանկանում հավատալ, որ իրենց որդին այլևս տուն չի գա: «Փաստ» օրաթերթի հետ զրույցում Գոռ Կիրակոսյանի հայրը` Կարապետ Կիրակոսյանը նշեց. «Չնայած մեր առջև ծառացած բազմաթիվ խնդիրներին` փորձում ենք ուժեղ լինել ու հարմարվել սոցիալական վիճակին: Մի որդի էլ ունենք և մտածում ենք նրա ապագայի մասին: Գոռը ուրիշ էր ու նրան ոչ մեկը չի փոխարինի: Ամեն զավակ իր տեղն ունի ու հիմա նախանձում եմ Քյարամ Սլոյանի հորը` ազատվեց ցավից ու գնաց որդու մոտ: Ես էլ փորձում եմ Գոռիս փոխարեն սահմանին օգուտ տալ, երևի մի քիչ ստացվում է»,– նշեց Կարապետ Կիրակոսյանը, ով տարիներ շարունակ արտագնա աշխատանքի միջոցով է ապահովել իր ընտանիքի ապրուստը, սակայն երդվել է` այլևս Հայաստանից չի հեռանա: «Գոռը բնավորությամբ հանգիստ էր, բայց խիզախ էր ու վախ չուներ ոչ մի բանից: Ես միշտ վախենում էի՝ տղաս մտքին ինչ դներ, պետք է աներ: Իր կյանքի գնով արեց իր քայլը: Ապրիլի 1–ին դիրքից իջավ, բայց հետո նորից դիրք էր բարձրացել: Զանգել էի, որ իմանամ ` պատերազմ է՝ դու չաստո՞ւմ ես: Գոռը ասում էր` մա՛մ, ամեն բան նորմալ է, ու սկսում էր երգել, որ կրակոցի ձայները չլսեմ»,–հավելում է Գոռի մայրը` Գայանե Կիրակոսյանը: Գոռի հիշատակը հավերժացնելու համար հայրը և ընկերները նրա ծառայած դիրքում մատուռ կառուցեցին: «Իմ Գոռի անունը ինձ համար այնքան թանկ է, որ ես պատրաստ եմ մինչև կյանքիս վերջին օրը շարունակել նրա սկսած գործը: Որդիս հայտնի է որպես հաց տանող հերոս, բայց մեր զինվորները խաղաղ պայմաններում հացի կարիք չեն զգում: Այս պատճառով էլ ես մաշված անվադողեր եմ հավաքում ու դրանք տեղափոխում եմ առաջնագիծ` դիրքերը էլ ավելի ամրացնելու նպատակով»,–մանրամասնում է Կարապետ Կիրակոսյանը: Ընտանիքը ապրում է համեստ կյանքով, զբաղվում են հողագործությամբ, սակայն երբեք չեն լքի հայրենիքը: «Ինչ էլ լինի` կմնանք, որովհետև այս հողի վրա որդուս արյունն է: Հորս տան բակում դեռ կանգնած է Գոռիս մեքենան, բանակ գնալուց առաջ պատվիրեց` ինքը կգա ու կվարի: Երբեք ձեռք չենք տա մեքենային, որովհետև ձեռքս չի գնա: Դա նրա ապրած կարճ, բայց հզոր կյանքի մի մասն է»,– հուզվեց Կարապետ Կիրակոսյանը: Գոռն ընտրել էր ավտոէլեկտրիկի մասնագիտությունը, սովորել է Երևանի ֆինանսատնտեսական քոլեջում, մեկ տարի սովորելուց հետո զորակոչվել է բանակ ու պետք է վերադառնար 97 օրից՝ 2016–ի հուլիսի 7–ին: Նա զորամասում մեքենաներն էր վերանորոգում, սնունդ էր հասցնում զինծառայող ընկերներին։ «Պատերազմը միշտ էլ քթներիս տակ է, ու մի օր էլ անակնկալ կմատուցեն թուրքերը: Ես մահից չեմ վախենում, բայց ուզում եմ, որ երկիրս միշտ խաղաղ ապրի: Իմ որդին իր արյունը նվիրեց Արցախի հողին: Նա շարունակում է ապրել, քանի որ նրա մասին բազմաթիվ պատմություններ են պատմում: Թող ամաչեն այն ծնողները, ում որդիները հանցանք են գործում և հայտնվում են բանտում: Գրիգորս էլ ազնիվ ու հարգանքով տղա է: Նա կպահի եղբոր անունը…»,– նշեց Գոռ Կիրակոսյանի հայրը: Հ.Գ. Գոռ Կիրակոսյանի հայրն ու մայրը առողջական խնդիրներ ունեն, բայց չեն ցանկանում բարձրաձայնել այդ մասին: Հերոսի ընտանիքը մտածում է, որ իրենց «բողոքով» կանհանգստացնեն մարդկանց: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով Ավինյանի բախտը բերեց Ամբողջ շենքը շրջափակել էին․ Իշխան Սաղաթելյանը մանրամասներ հայտնեց իր տան խուզարկությունից (video) Ավինյանն ուրախացե՞լ է, որ ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չի կազմել․․․ (video) Լոռու փոխմարզպետ է նշանակվել Մոսկվան Երևանի քայլերը դիտարկում է որպես Արևմուտքի հարձակում ՌԴ ինտեգրացիոն կառույցների վրա․ Ուշակով Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է հարցաքննության ՇՏԱՊ․ «դու ով ես արա», «վեր ընգի տեղդ»․ ծեծուջարդ՝ Երևանի ավագանու նիստում (video) Շրջանների զգալի մասում սպասվում են անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան Ուշակովը՝ Փաշինյանի՝ Մոսկվա այցի մասին Լացներդ կգա՛․ Էս ինչ հեքիաթ եք պատմում․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին (video) Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում #ՈՒՂԻՂ․ Մոսկվա այցից առաջ Փաշինյանին խիստ զգուշացրել են․․․ ինչ է սպասվում այնտեղ․ Սարգսյան (video) ՌԴ և Նոր Նախիջևանի թեմից վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագիր են ստացել ևս 2 հոգևորական Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված խնդիրները լուծելու համար Ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սաղաթելյանի տանը քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ. ՔԿ Զինծառայող է վիրավորվել. ՊՆ–ն մանրամասներ է հայտնում Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ» Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր Կառավարությունում. «Իրավունք» Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. «Ժողովուրդ» Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի տուն ՇՏԱՊ․ Ինչ են փնտրում իրավապահներն Իշխան Սաղաթելյանի տանը (video) Գլուխ կտրող թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am