Ինչպես են թանկացումներն ազդել գնաճի վրա

Տարեսկզբին մի շարք ապրանքային շուկաներում արձանագրված թանկացումների հետեւանքով գնաճային միջավայրը Հայաստանում բավականաչափ ընդլայնվել է։ Տարեվերջի եւ այս տարեսկզբի ակտիվ դրսեւորումներից հետո գնաճը մտել է նախատեսված թիրախային ցուցանիշների տիրույթ։ Հիշեցնենք, որ պետական բյուջեով ամրագրված է 2,5¬5,5 տոկոս գնաճի միջավայր։ Վիճակագրական ծառայության տվյալներով, հունվարին այն եղել է 2,7 տոկոս՝ հաստատվելով նախատեսված միջակայքի ներքին սահմանում։ Գնաճը բարձր է եղել հատկապես պարենային ապրանքների շուկայում։ Սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների թանկացումը մեկ ամսում կազմել է 5,7 տոկոս։ Գնաճային դրսեւորումները բավականաչափ ակտիվ են եղել նաեւ ոչ պարենային ապրանքների դեպքում։ Դրանք թանկացել են միջին հաշվով 1,5 տոկոսով։ Գնաճի վրա ազդեցություն են գործել առաջին հերթին էներգակիրների շուկայում տեղի ունեցած գնային փոփոխությունները։ Խոսքը վերաբերում է հատկապես բենզինին, դիզելային վառելիքին եւ շարժիչային գազին։ Հունվարի 1¬ից ակցիզային հարկի նոր դրույքաչափերի գործողության մեջ մտնելու հետեւանքով բենզինը թանկացել է 5,4 տոկոսով։ Գնաճային դրսեւորումները շատ ավելի ակտիվ են եղել ավտոմեքենաների լիցքավորման գազի եւ դիզվառելիքի դեպքում։ Եթե առաջինի գնաճը կազմել է 11,8, ապա երկրորդինը՝ 16,3 տոկոս։ Վառելանյութի շուկայում գների կտրուկ աճ է գրանցվել հատկապես տասներկուամսյա հատվածում։ Բենզինը Հայաստանում թանկացել է ավելի քան 28 տոկոսով։ Դիզվառելիքի գնաճը նշված ժամանակահատվածում գերազանցել է 37 տոկոսը։ Հեղուկ գազի գինը բարձրացել է գրեթե 11 տոկոսով։ Թե էներգակիրների շուկայում տեղի ունեցած այս դրսեւորումներն ինչպիսի անուղղակի ազդեցություն են գործել մյուս ապրանքների գների եւ դրանց փոփոխությունների վրա, չի մանրամասնվում։ Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 408 տոննա պարարտանյութ ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով Ավինյանի բախտը բերեց Ամբողջ շենքը շրջափակել էին․ Իշխան Սաղաթելյանը մանրամասներ հայտնեց իր տան խուզարկությունից (video) Ավինյանն ուրախացե՞լ է, որ ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չի կազմել․․․ (video) Լոռու փոխմարզպետ է նշանակվել Մոսկվան Երևանի քայլերը դիտարկում է որպես Արևմուտքի հարձակում ՌԴ ինտեգրացիոն կառույցների վրա․ Ուշակով Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է հարցաքննության ՇՏԱՊ․ «դու ով ես արա», «վեր ընգի տեղդ»․ ծեծուջարդ՝ Երևանի ավագանու նիստում (video) Շրջանների զգալի մասում սպասվում են անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան Ուշակովը՝ Փաշինյանի՝ Մոսկվա այցի մասին Լացներդ կգա՛․ Էս ինչ հեքիաթ եք պատմում․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին (video) Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում #ՈՒՂԻՂ․ Մոսկվա այցից առաջ Փաշինյանին խիստ զգուշացրել են․․․ ինչ է սպասվում այնտեղ․ Սարգսյան (video) ՌԴ և Նոր Նախիջևանի թեմից վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագիր են ստացել ևս 2 հոգևորական Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված խնդիրները լուծելու համար Ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սաղաթելյանի տանը քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ. ՔԿ Զինծառայող է վիրավորվել. ՊՆ–ն մանրամասներ է հայտնում Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ» Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր Կառավարությունում. «Իրավունք» Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. «Ժողովուրդ» Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի տուն ՇՏԱՊ․ Ինչ են փնտրում իրավապահներն Իշխան Սաղաթելյանի տանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am