Նամակ Washington Post-ի խմբագրին
Ամերիկյան «Washington Post»-ի Letters to the Editor բաժնում հրապարակվել է Առլինգտոն (Վիրջինիա) քաղաքից Փոլ Մանուկյանի անդրադարձը, որում վերջինս հակադարձում է «Center for the National Interest վերլուծական կենտրոնի գիտաշխատող Էնդրյու Բոուենին (Andrew Bowen): «Էնդրյու Բոուենին իր նամակում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունն անվանել է «Դաշինք, որ սպառնում է Թուրքիային: Պրն. Բոուենը (Andrew Bowen), կարիք ունի վերանայելու իր գիտելիքներն այն մասին, թե ինչ էր կատարվում Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Օսմանյան կայսրության հետնորդներն իրենց ոճրագործությունն էին իրականացնում՝ բնաջնջելով միլիոնավոր հայերի,հայտնում է panorama.am-ը: Այդ ժամանակ Ռուսաստանն էր, որ վերջ դրեց Թուրքիայի կողմից իրականացվող 20-րդ դարի այդ ժամանակաշրջանում դեռևս աննախադեպ կոտորածներին»: Մանուկյանը գրում է, որ Բոուենն իրեն իրավունք է վերապահում Հայաստանին նախատել այդ «դաշինքի» համար, որի արդյունքում Ռուսաստանը հնարավորություն կունենա Թուրքիայի սահմանին ռազմաօդային ուժերի բազա կառուցել:
