Ո՞ւմ է ձեռնտու Իրան-Սաուդյան Արաբիա հակամարտությունը. իրանագետը դիտարկեց
«Հակամարտությունը նոր չէ, բավականին երկար պատմություն ունի: Այստեղ առավել կարևոր է, թե ինչու հիմա սրվեց հարաբերությունները Իրանի և Սուդյան Արաբիայի միջև: Նշեմ, որ հիմնական վիճաբանության թեման սկսվել է նավթային բիզնեսի շրջանակներում»,-հրավիրված ասուլիսի ժամանակ ` անդրադառնալով Իրան-Սաուդյան Արաբիա լարված հարաբերություններին, ասաց իրանագետ Մհեր Բաղդասարյանը: Իրանագետը փաստեց, որ առաջնայինը նավթային բիզնեսի շուկայում առաջատարի դերն ու հեղինակությունը վայելելու գործոնն է, որը բավականին լուրջ լարվածություն է առաջացնում այս երկրների միջև.« Իրանի դեմ սանկցիաների որոշակի թուլացում նկատվեց վերջին շրջանում , և միտում կա սանկցիաների վերացման, որը վերաբերվում է հենց նավթային ոլորտին: Հետո Իրանը հայտարարեց, որ պատրաստ է նավթով ապահովել միջազգային շուկան անկախ գնանկումից: Սա Սաուդյան Արաբիայի համար կատաստրոֆիկ կարող է լինել, քանի որ այդ երկրի տնտեսության առյուծի բաժինը առնչվում է նավթային ոլորտին»,-ընդգծեց իրանագետը: Երկրորդ կարևոր կետը Մհեր Բաղդասարյանի փոխանցմամբ`շիա-սունի արհեստական լարվածության ստեղծումն է, որը զարգացել է Թուրքիա-Ռուսաստան հակամարտության ֆոնին: Իրանագետը գտնում է, որ պետք է ուշադրություն դարձնել, թե հատկապես ում է հարկավոր տարածաշրջանում լարվածություն ստեղծելը: «Եթե դա հարկավոր է Իսլամական պետությանը, ապա վերջին շրջանում փաստացի կորցնում է իր ակտուալությունը: Այսինքն` Ռուսաստանը, երբ Սիրիայի դեմ փաստացի պատերազմ սկսեց` Իսլամական պետության դիքերը որոշակիորեն սկսեցին զիջել: Եղան կորուստներ ու Սիրիայում ավելի շատ կառավարական ուժերը սկսեցին հաջողության հասնել: Հիշենք, որ առաջին օրերից Իրանը ներգրաված էր սիրիական հակամարտության մեջ»,-մանրամասնեց Բաղդասարյանը: Իրանագետը նկատում է, որ սունի-շիա հակամարտությունը ստեղծվեց արհեստականորեն` շիա քարոզչի մահապատժի ենթարկելու առիթով: Նրա խոսքով` ամբոխ հասկացողությունը Իրանում արդեն վաղուց հովանավորվում է իշխանության կողմից: Իրանագետը վերլուծելով իրավիճակը հարցադրում է անում, թե այս իրավիճակը ում է ձեռնտու լինելու, այն պարագայում, երբ Իրանը վերջին տարիներին ապացուցել է, որ իր հետ հնարավոր չէ խոսել ուժի լեզվով: Լուսինե Ղազարյան
