Հատուկ օպերացիա. «Դարիկնոցից» բերման են ենթարկվել մերկապարուհիներ՝ իրենց «կլիենտներով», ովքեր կասկածվում են մարմնավաճառության մեջ

Այսօր՝ փետրվարի 4-ին, գիշերը, ժամը 01։30-ի սահմաններում Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության (վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանի), Ոստիկանության Էրեբունու բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի) և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները (բաժնի պետ, Արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի) գլխավորությամբ Ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել մի քանի մերկապարուհիների։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նրանք բերման են ենթարկվել Էրեբունի վարչական տարածքի Խաղաղ Դոնի 2/1 հասցեում գործող գիշերային ակումբից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված գիշերային ակումբը հանրությանն ավելի շատ հայտնի է «Դարիկնոց»։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գիշերային ակումբը գրանցված է «Դուստր Օլյա» ՍՊԸ-ի հաշվեկշռում, և նշված հյուրանոցային համալիրի հյուրասենյակներում նշված անձինք գումարի դիմաց զբաղվել են մարմնավաճառությամբ, և նրանց այդ «կուպեները» տրամադրել է «Դարիկո» մականվամբ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակչուհի՝ 67-ամյա Դարիկո Պիշնայան։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնի պետ Ա. Գոյունյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ։ Ֆոտոլրագրողը ավելի վաղ հայտնել էր, որ 2010 թվականի նոյեմբերի 1-ի առավոտյան 06:30-ի սահմաններում 2 հոգի դիմակավորված, կոտրելով Խաղաղ Դոնի փողոցի 2/1 հասցեում գտնվող «Դուստր Օլգա» ՍՊԸ-ի դուռը, ներս էին մտել: Նրանք եղել էին ձեռնոցներով: Սենյակում այդ պահին քնած էր եղել 21-ամյա Օլգա Նիկոլայի Պիշնայան: Դիմակավորվածները կապկպել էին աղջկան և տնից տարել ոսկյա զարդեր ու գումար: Թալանված «Դարիկնոց» էին ժամանել Էրեբունու ոստիկանության աշխատակիցները, փորձաքրեագետներն ու տեղամասային տեսուչները: Դարիկոն այդ պահին իր տղայի հետ մեկնելիս էր եղել օդանավակայան` ամուսնուն դիմավորելու: Նրան այդ մասին հեռախոսով տեղեկացրել էր աղջիկը, ով ավազակների գնալուց հետո կարողացել էր ազատվել կապանքներից ու զանգահարել մորը: Երբ ֆոտոլրագրողը փորձել էր լուսանկարել կոտրված դուռը, Դարիկոն սկսել էր բղավել. «Ես արգելում եմ նկարել: Նկարում ես, որ գողերն իմանան, փախնե՞ն, հետո կնկարես: Ես էս գործը չեմ թողնի փակվի, սաղ աշխարհը խառնելու եմ իրար, հեսա գնում եմ նախարարի ու նախագահի մոտ: Մի քանի պուտանկա եմ պահում, էն էլ էն անգամ թերթերը էլի գրեցին, կլիենտներս փախան: Մի քանի թազա կլիենտ եմ հավաքել, հիմա գրես, որ նրանք էլ փախնե՞ն: Գողերին բռնեմ, արի ինչքան ուզում ես գրի»:

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Զինծառայող է վիրավորվել. ՊՆ–ն մանրամասներ է հայտնում Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ» Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր Կառավարությունում. «Իրավունք» Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. «Ժողովուրդ» Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի տուն Գլուխ կտրող թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ» Հուլիսի սկզբին սպասվում են նոր ձերբակալություններ. ովքե՞ր են թիրախում. «Իրավունք» Վրաստանը մի քանի ժամով փակել է դեպի Լարս տանող ճանապարհը «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով․ «Հրապարակ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am