" Это еще цветочки". վտանգավոր սցենար առջևում

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսը չի հրապարակելու «Կրեմլի ցանկի» մի քանի հարյուր էջանոց գաղտնի հատվածը: Հայտնի է, որ զեկույցի չհրապարակված բաժնում ներառված են քաղաքական գործիչներ, գործարարներ և ընկերություններ, որոնց նկատմամբ հետագայում պատժամիջոցների սահմանումն առավել հավանական է Վաշինգտոնում ոմանք տարակուսանքով, իսկ Մոսկվայում՝ չարախնդությամբ նշում են, թե այդ ցանկը լղոզված փաստաթուղթ է, որը կոնկրետ քայլեր չի նախատեսում: Շրջանառվում է վարկած, ըստ որի՝ հենց վերջին պահին այն ամենաբարձր ատյանից իջեցված հրահանգով խմբագրվել է: ԱՄՆ Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն ասել է, որ ամերիկյան Կոնգրեսին փոխանցված ցուցակը դառնալու է նոր պատժամիջոցների հիմքը: Ամերիկացի դիվանագետ, 2005-2009թթ. Եվրոպայի և Եվրասիայի գծով փոխպետքարտուղար Դենիել Ֆրիդը, որը Բարաք Օբամայի նախագահության օրոք կարգավորել է պատժամիջոցների քաղաքականությունը, ենթադրում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է թողել Ռուսաստանին ագրեսիվ կեցվածքի համար պատժելու հնարավորությունը: Ներկայումս Ֆրիդն Ատլանտյան խորհրդի բարձրաստիճան աշխատակիցներից է: Նա իր հիասթափությունն է հայտնել ցուցակի առնչությամբ, ասելով, թե նկատելի է շտապողականությունը, որով կազմել են փաստաթուղթը: Դիվանագետն, այնուամենայնիվ, անտեղի է համարում Մոսկվայի էյֆորիան: Ֆրիդի կարծիքով՝ Կրեմլում չարաչար կսխալվեն, եթե ենթադրեն, որ Միացյալ Նահանգները կբավարարվի սոսկ ցանկը հրապարակելով, քանի որ դա բնավ չի լինի կառավարության վերջին խոսքն այդ հարցում: Դենիել Ֆրիդը համոզված է՝ Վաշինգտոնը շատ կոշտ կպատասխանի, եթե ռուսների կողմից լինեն ամերիկյան միջանկյալ ընտրություններին միջամտելու փորձեր: Մոսկվայում այս հարցի առնչությամբ հնչել են հեգնական մեկնաբանություններ: Իշխանամետ մամուլը, մասնավորապես, գրել է․ «Կես տարի պահանջվեց, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատճենահանի Ֆորբսի ցուցակը և կառավարության տեղեկատվական կայքից արտագրի պաշտոնյաների անուն-ազգանունները»: Ցուցակն, այնուամենայնիվ, Ռուսաստանում շատերին է մտահոգել: «Կա չհրապարակված մաս, և դա շատ լուրջ ու խորը վերլուծություն է պահանջում»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հունվարի 30-ին հրապարակեց «Կրեմլի ցանկը», որում ընդգրկված են 114 բարձրաստիճան պաշտոնյաների (այդ թվում վարչապետ Դմիտրի Մեդվեդևի) անունները: Ցուցակում են նաև 96 օլիգարխներ, ովքեր, ըստ զեկույցի հեղինակների, հարստությունը դիզել են նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմների շրջապատում հայտնվելու շնորհիվ և ֆինանսական տարատեսակ աջակցություն են տրամադրում Կրեմլին: Ցուցակը կազմվել է «ԱՄՆ հակառակորդներին պատժամիջոցներով հակազդելու մասին» օրենքի շրջանակում, որը Կոնգրեսն ընդունել է անցյալ տարվա օգոստոսին: Մոսկվայում ակնհայտ նյարդայնությամբ են սպասել հրապարակմանը: Նկատենք, որ ցուցակն, ինքնին, պատժամիջոց չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, նոր պատժամիջոցներ սահմանելու ընթացքում այն հաշվի կառնվի, այսինքն, այդ ցուցակում հայտնված մարդիկ, այս կամ այն ձևով, հնարավոր է, ապագայում հայտնվեն պատժամիջոցների տակ: Ւսկ սա նշանակում է, որ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում «սառույցը» դեռ երկար չի հալչի: Հարցն այն է, թե հետևանքները որքան ծանր կնստեն Պուտինի նկատմամբ՝ իշխանությունը պահելու տեսանկյունից: Մետաքսյա Շալունց

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am