Ինչ կպահանջի Թրամփը Սերժ Սարգսյանից՝ ՌԴ-ի ու Իրանի հետ հարաբերությունների դիմաց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես եկավ Կոնգրեսին հղած ամենամյա ուղերձով, որն ամփոփում է նրա նախագահության առաջին տարին: Թրամփի ելույթը մեծամասամբ կենտրոնացած էր ներքին խնդիրների վրա, սակայն նա անդրադարձել է նաև Հյուսիսային Կորեային, Իրանին, Ռուսաստանին և Չինաստանին: Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «առավելագույն ճնշման» արշավ է սկսում պաշտոնական Փհենյանի և նրա միջուկային ծրագրի դեմ՝ ընդգծելով, որ Հյուսիսային Կորեայի միջուկային հրթիռների «անխոհեմ» փորձարկումները կարող են շատ շուտով սպառնալիք հանդիսանալ ԱՄՆ-ի համար: Դառնալով Իրանի խնդրին՝ Թրամփը կրկին խոսել է Թեհրանի հետ գերտերությունների կնքած միջուկային համաձայնագրի մասին: «Ես խնդում եմ Կոնգրեսին անդրադառնալ Իրանի սարսափելի միջուկային համաձայնագրում առկա հիմնարար թերություններին», - ասել է ԱՄՆ-ի նախագահը: «Ահաբեկչական խմբավորումները, Չինաստանի և Ռուսաստանի նման հակառակորդները մարտահրավեր են նետում մեր շահերին, տնտեսությանը և արժեքներին», նշել է ԱՄՆ-ի նախագահը։ Այսպես, Չինաստանն ու Ռուսաստանը Ամերիկայի հակառակորդներն են, որոնց անհրաժեշտ է դիմակայել աննախադեպ ուժով, դիմելով Կոնգրեսին` ասաց նախագահ Թրամփը, իր ընտրությունից մեկ տարի անց ամփոփելով իրավիճակը Միացյալ Նահանգներում: «Ուժն է պաշտպանության լավագույն միջոցը», - պնդում է Սպիտակ տան ղեկավարը՝ կոչ անելով Կոնգրեսին ավելի շատ գումար հատկացնել ԱՄՆ-ի սահմաններն ամրապնդելու, բանակը հզորացնելու և միջուկային զինանոցն արդիականացնելու համար: «Աշխարհում մենք գործ ունենք խարդախ վարչակազմերի, ահաբեկչական խմբավորումների և Չինաստանի ու Ռուսաստանի նման հակառակորդների հետ, որոնք մարտահրավեր են մեր շահերին, մեր տնտեսությանն ու մեր արժեքներին: Մենք գիտենք՝ այս սարսափելի վտանգներին դիմակայելիս, եթե թույլ լինենք, դա անխուսափելիորեն հակամարտության կհանգեցնի, և գիտենք նաև, որ անգերազանցելի ուժն է մեր պաշտպանության ճշմարիտ ու ամենահուսալի միջոցը», նկատեց Թրամփը: Ավելի քան մեկ ժամ շարունակված ելույթում ԱՄՆ նախագահը Ռուսաստանը միայն մեկ անգամ հիշատակեց, փոխարենը մանրամասն անդրադարձավ Հյուսիսային Կորեային ու Իրանին: «Ես մտադիր չեմ նախորդ վարչակազմերի նման հաշտվել ու զիջումների գնալ», - զգուշացրեց նա, ընդգծելով՝ այդ սխալ քաղաքականության հետևանքով է այսօր Նահանգները վտանգավոր իրավիճակում հայտնվել: «Հուսով եմ՝ մենք մեր միջուկային զինանոցը երբեք գործի չենք դնի, սակայն պարտավոր ենք այն հզոր և զորեղ դարձնել այնքան, որ կանխենք այլոց կողմից ցանկացած հարձակում: Գուցե երբևիցե, մի կախարդական պահի աշխարհի պետությունները կորոշեն վերացնել իրենց միջուկային զենքերը, սակայն այսօր մենք, ցավոք, դեռ դրան չենք հասել», - ասաց Դոնալդ Թրամփը: Նա պնդեց՝ անզիջում է լինելու նաև Իրանի հարցում, կրկնեց՝ իր նախորդի՝ Բարաք Օբամայի օրոք Թեհրանի հետ կնքված պայմանագիրը աններելի սխալներ ունի, որոնք անհրաժեշտ է շտկել: Այս հարցում նախագահ Թրամփը Կոնգրեսի, այդ թվում ընդդիմադիր դեմոկրատների աջակցությունը խնդրեց, միաժամանակ իր կողմից խոստացավ աջակցել Իրանի ժողովրդին՝ երկրի բռնապետական կառավարման դեմ պայքարում: «Երբ Իրանի ժողովուրդը ոտքի կանգնեց կոռումպացված բռնապետության հանցագործությունների դեմ, ես չլռեցի: ԱՄՆ-ն Իրանի ժողովրդի հետ է՝ ազատության համար նրա քաջարի պայքարում», - հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահը: Թեհրանի հետ 2015-ին կնքված գործարքից բացի Թրամփը քննադատեց նաև նախորդ վարչակազմի պայքարը ահաբեկչության դեմ: «Մենք ազատ ենք արձակել վտանգավոր հանցագործների», - պնդեց Սպիտակ տան ղեկավարը, տեղեկացնելով, որ ի տարբերություն Օբամայի՝ ինքը կարգադրել է բաց պահել Կուբայում գտնվող Գուանտանամոյի բանտը: «Խնդրում եմ Կոնգրեսին ապահովել, որ մեր պայքարը ԻՊ-ի և «Ալ-Ղաիդա»-ի դեմ շարունակվի, և մենք ունենանք անհրաժեշտ ուժ՝ ահաբեկիչներին ձերբակալելու համար», նշեց նա: Կոնգրեսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթն այս օրերին աշխարհի ուշադրության ներքո է: Այն բավական խիստ էր, թեև չի բացառում համագործակցության խորացումը ԱՄՆ-ի գործընկերների հետ: Ինչ վերաբերում է նրան, որ Ռուսաստանը և Չինաստանը ԱՄՆ-ի հակառակորդներն են, անկախ Ռուսաստանի նկատմամբ Թրամփի քննադատությունից, Մոսկվան հույսը չի կորցնում՝ Թրամփից ռուս-ամերիկյան հարաբերությունների լարվածության մեղմում ակնկալելով: Սակայն, ստեղծել է մի իրավիճակ, որ Թրամփի վարչակազմը շարունակելու է կոշտ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ, դա ակնհայտ է: Նախօրեին ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած «սև ցուցակը», որում մի քանի հարյուր ռուսաստանցի պաշտոնյաների և գործարարների անուններ են ընդգրկված, այդ կոշտության վառ ապացույցն է: Իհարկե, Թրամփը նաև Ռուսաստանի հետ «մանևրելու» դաշտ է թողել, չի կտրել բոլոր «թելերը»: Մոսկվայի հետ բանակցելու, զիջումներ կորզելու հարցում Վաշինգտոնի քաղաքականությունը վստահաբար կպահպանվի: Այսինքն, Թրամփը որքան էլ խիստ էր Ռուսաստանի նկատմամբ որակումներում, այնուամենայնիվ, նա չի կորցնի ճկունությունը: Իսկ Իրանի մասով Թրամփի ելույթը, բնական է, որ առավել ուշադրությամբ են հետևում Հայաստանում: 2015-ին կնքված միջուկային համաձայնագիրը Թրամփը որակեց «սարսափելի» ու խոսեց դրա թերությունները շտկելու անհրաժեշտության մասին։ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի լարված հարաբերություններն ու հարևան Իրանին ուղղված սպառնալիքները կփոխե՞ն իրավիճակը տարածաշրջանում... Թերևս, այս հարցն է՝ Հայաստանի համար ամենագլխավորը: Հայաստանը թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի հետ հարաբերությունները, բնական է, որ չի կարող զոհաբերել՝ հանուն ԱՄՆ-ի վարչակազմի ներկայիս դիրքորոշման: Մնում է հայկական դիվանագիտությունը այդ դիրքորոշումն ընկալելի դարձնելու ճանապարհին այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատի Վաշինգտոնի հետ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am