Վիգեն Սարգսյանը հանդիպել է «Դիտակետ» ծրագրին մասնակցած երիտասարդների հետ.ինչ են խոսել

Փետրվարի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը 2017 թվականի ամռանը զորացրված զինծառայողների հետ, ովքեր մասնակցել են պաշտպանության նախարարության նախաձեռնած «Դիտակետ» ծրագրի շրջանակում իրականացված սոցիոլոգիական հարցմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Շնորհակալություն հայտնելով զորացրված տղաներին սահմանադրական պարտքը պատվով կատարելու և սոցիոլոգիական հարցմանը ակտիվորեն մասնակցելու համար՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ ստացված արդյունքները չափազանց կարևոր ուղենիշ են բարձրաձայնված խնդիրներին արագ արձագանքելու, ԶՈւ նկատմամբ հանրային ընկալումները ճիշտ գնահատելու, համապատասխան որոշումներ կայացնելու և, ըստ այդմ, պաշտպանական քաղաքականության գերակա ուղղությունները պլանավորելու համար:

Հանդիպման ընթացքում սոցիոլոգիական հետազոտության արդյունքները ներկայացվել են զինծառայողներին, ովքեր նաև տեղում կարծիք են հայտնել զինծառայության պայմանների, զորամասային օղակում իրենց կողմից նկատված խնդրահարույց հարցերի և «Դիտակետ» ծրագրի արդյունքների մասին։ Հետազոտության արդյունքում դուրս է բերվել տվյալների ծավալուն բազա՝ շուրջ 560 հարց և ենթահարց, ինչպես նաև՝ դրանց համադրությունների արդյունքում ստացված տվյալներ, որոնք վերաբերում են բանակային կյանքի բոլոր ուղղություններին՝ նյութատնտեսական, առողջական հարցերից, կրթության ու ժամանցի կազմակերպումից մինչև կենցաղային պայմաններ ու ոչ կանոնադրային հարաբերություններ։ Անդրադառնալով հարցման մեթոդաբանությանը՝ «Բրեվիս» ընկերության գլխավոր տնօրեն Հովհաննես Գրիգորյանը նշել է, որ հետազոտության տվյալները որոշակի պատկեր են տալիս առհասարակ զինվորական ծառայության նկատմամբ զորացրվածների վերաբերմունքի մասին։ Ընդ որում, այդ հարցում որոշակի օրինաչափություն է նկատվում, համաձայն որի զինվորական ծառայության մասին համեմատաբար բացասական կարծիք ունեն առավել բարձր կրթական մակարդակ ունեցող զինծառայողները, ինչպես նաև ավելի ցածր սոցիալական բարեկեցության մակարդակում գտնվող երիտասարդները: «Դիտակետ» ծրագրի համակարգող Արմեն Խաչիկյանն էլ հավելել է, որ զորացրված տղաների գոհունակության համեմատաբար բարձր աստիճան է գրանցվել հատկապես սննդի և համազգեստի որակից։ Ընդհանուր առմամբ, հետազոտությունը ցույց է տվել, որ զինծառայությունից առաջ առկա են որոշակի կարծրատիպային պատկերացումներ, որոնք զգալիորեն փոխվում են զինծառայության ընթացում։ Այն զորակոչիկները, ովքեր առավելապես տեղեկացված են եղել իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ինչպես նաև հնարավորինս հստակ պատկերացրել են բանակային կյանքի առանձնահատկությունները, առավել դրական են տրամադրված եղել ծառայությանը։ ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին՝ առաջարկելով բաց և անկաշկանդ մթնոլորտում ներկայացնել զինված ուժերի գործունեությանը վերաբերող իրենց մտահոգությունները, հուզող հարցերը և առաջարկները:
Նախարար Վիգեն Սարգսյանը խոսել է նաև բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի հիմնական ուղղությունների, զինուժի մարտունակության ամրապնդման ու զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, հասարակության շրջանում հատկապես լայն քննարկման առարկա դարձած բանակային ծառայությունը ուսումնական տարկետման հետ շաղկապելու հարցերի շուրջ, ներկայացրել կենսական նշանակություն ունեցող այն նախաձեռնությունները, որոնք հնարավորություն են տալու որակական նոր առաջընթաց ապահովել զինված ուժերում:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Զինծառայող է վիրավորվել. ՊՆ–ն մանրամասներ է հայտնում Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ» Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր Կառավարությունում. «Իրավունք» Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. «Ժողովուրդ» Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի տուն Գլուխ կտրող թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ» Հուլիսի սկզբին սպասվում են նոր ձերբակալություններ. ովքե՞ր են թիրախում. «Իրավունք» Վրաստանը մի քանի ժամով փակել է դեպի Լարս տանող ճանապարհը «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով․ «Հրապարակ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am