Ինչո՞ւ են BMW X5 և BMW X6 մակնիշի ավտոմեքենաները տեղափոխվել ՃՈ տարածք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել BMW X5 մակնիշի 31 ՍA 333 համարանիշի և BMW X6 մակնիշի 84 ԼՏ 888 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենաները ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել, երբ նրանց վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության և պարզվել է, որ եղել են ոչ սթափ (խմած) վիճակում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
