Արցախում են Հայաստանի ԱԺ պատգամավորները

Փետրվարի 2-4-ը աշխատանքային այցով Արցախում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների եւ խմբակցությունների ղեկավարների պատվիրակությունը: Արցախի ԱԺ-ից  հայտնում են, որ այցի ծրագրի շրջանակում փետրվարի 3-ի վաղ առավոտյան ՀՀ ԱԺ պատգամավորները ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել զոհված ազատամարտիկների շիրիմներին: Այնուհետեւ ԱԺ նիստերի մեծ դահլիճում տեղի է ունեցել երկու հանրապետությունների խորհրդարանականների ընդլայնված կազմով հանդիպումը:

Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Արցախի խորհրդարանի համար առանցքային է համարել Հայաստանի Հանրապետության խորհրդարանի հետ տարեցտարի կատարելագործվող հարաբերությունները, հանձնաժողովային պարբերական հանդիպումներն ու համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերը:

Այդ համատեքստում ԱԺ նախագահը ներկայացրել է 2017թ-ին երկու խորհրդարանների շփումները, որոնք հիմնականում ուղղված են եղել տարբեր երկրների խորհրդարանների հետ ակտիվ աշխատանքների կազմակերպման նպատակին՝ ղարաբաղյան հիմնախնդրի էության պարզաբանմանը ու Արցախի միջազգային ճանաչմանը: «Վստահ եմ, որ սկսված 2018 թվականին եւս շարունակելու ենք գործել նույն եռանդով՝ օգտագործելով մեր հաջողված փորձը՝ խորհրդարանական դիվանագիտության հնարավորություններն ընդլայնելու համար»,-նշել է Աշոտ Ղուլյանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀԿ խմբակցության  ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ընդգծել է, որ այսուհետ եւս պետք է աշխատեն երկու հանրապետությունների խորհրդարանների միջեւ կապերի ակտիվացման եւ ոլորտային հարցերի քննարկման ուղղությամբ: Այնուհետեւ ՀՀԿ խմբակցության ղեկավարը ներկայացրել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ, միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով պարգեւատրելու մասին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կարգադրությունը: Ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները եւ խմբակցությունների ներկայացուցիչները, ովքեր ներկայացրել են մի շարք ոլորտային հարցերի շուրջ Հայաստանի խորհրդարանում ընթացող քննարկումների մասին տեղեկատվություն, որոնց մի մասը օրվա երկրորդ կեսին նախատեսում են քննարկել ԱՀ գործընկերների հետ համապատասխան հանձնաժողովներում: Աշխատանքային այցի առաջին օրը ՀՀ պատգամավորներն այցելել են Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Այցի ծրագրով նախատեսված են նաեւ պատվիրակության անդամների հանդիպումները Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, պետական նախարար Արայիկ Հարությունյանի եւ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի հետ:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Զինծառայող է վիրավորվել. ՊՆ–ն մանրամասներ է հայտնում Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ» Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր Կառավարությունում. «Իրավունք» Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. «Ժողովուրդ» Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի տուն Գլուխ կտրող թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ» Հուլիսի սկզբին սպասվում են նոր ձերբակալություններ. ովքե՞ր են թիրախում. «Իրավունք» Վրաստանը մի քանի ժամով փակել է դեպի Լարս տանող ճանապարհը «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով․ «Հրապարակ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am