Սկզբում այց ուռուցքաբանության կենտրոն,հետո՝հյուրանոց/տեսաշար/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա նախօրեին, այցելել է առողջապահության նախարարության Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի հիմնանորոգված բաժանմունքում, ծանոթացել կատարված աշխատանքներին և առողջապահական որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով ստեղծված պայմաններին: Ոլորտի պատասխանատուները Նախագահին ներկայացրել են հիվանդների հետ աշխատանքն առավել արագ և արդյունավետ կազմակերպելու նպատակով բաժանմունքում կատարված կառուցվածքային փոփոխություններն ու նորամուծությունները: Նորաբաց բաժանմունքն ունի առանձին ընդունարան, էլեկտրոնային առողջապահական համակարգ և անհրաժեշտ պլանային հետազոտությունների սենյակներ: Կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել է վերջին տարիներին Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները և կենտրոնի գիտակլինիկական գործունեության, շենքային պայմանների, տեխնիկական վերազինման ուղղությամբ 2018 թվականին իրականացվելիք աշխատանքները: Սերժ Սարգսյանը կարևորել է առողջապահական որակյալ ծառայությունների մատուցման ուղղությամբ իրականացված աշխատանքները և պատրաստակամություն հայտնել աջակցելու կենտրոնի հետագա զարգացման ծրագրերին: Նախագահն այսօր մայրաքաղաքում ծանոթացել է նաև հյուրանոցային ոլորտի զարգացման ընթացքին: Սերժ Սարգսյանն այցելել է մայրաքաղաքի կենտրոն համայնքում տեղակայված «Իբիս Երևան Կենտրոն» և «Գոլդեն Փելիս Բուտիկ Հոթել»՝ շրջել այդ հյուրանոցային համալիրներում, ծանոթացել կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին: Ֆրանսիական «ԱկկոռՀոթելս» աշխարհահռչակ հյուրանոցային ցանցի անդամ «Իբիս» հյուրանոցը, համագործակցելով միջազգային հյուրանոցային ցանցի հետ, պատասխանատուների հավաստմամբ, բավարարում է միջազգային ամենախիստ պահանջները և հայաստանյան խոշոր հյուրանոցներից է՝ իր 255 սենյակների հնարավորությամբ: Հանրապետության Նախագահին տեղեկացրել են, որ 2017 թվականի ընթացքում «Իբիս Երևան Կենտրոն» հյուրանոցն ընդունել է շուրջ 18,500 հյուր՝ ավելի քան 80 երկրից: 2018 թվականին ակնկալվում է այցելուների աճ առնվազն 25 տոկոսով: Հյուրանոցն ունի 98 աշխատակից՝ 245 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Հյուրանոցի կառուցման նպատակով կատարված ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 10 միլիարդ դրամ: Հայաստանի հյուրանոցաշինության և զբոսաշրջության ոլորտում իր զգալի ներդրումն ունեցող «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊԸ-ին պատկանող «Գոլդեն Փելիս Բուտիկ Հոթել» հյուրանոցում Նախագահին ներկայացրել են, որ հյուրանոցը գործունեությունն սկսել է 2018 թվականի հունվարից` ստեղծելով շուրջ 40 աշխատատեղ՝ 200 000-250 000 դրամ միջին աշխատավարձով: Ելնելով բուտիկ հյուրանոցի չափանիշներից՝ «Գոլդեն Փելիս Բուտիկ Հոթել»-ի յուրաքանչյուր սենյակ հագեցված է ոճային և ինքնատիպ կահավորմամբ, ժամանակակից հարմարություններով, մատուցվող ծառայություների բարձր որակով, հարմարավետությամբ և շքեղությամբ: «Գոլդեն Փելիս Բուտիկ Հոթել» հյուրանոցի կառուցման և կահավորման համար վարկային և այլ միջոցներից ներդրումները կազմել են շուրջ 15 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:  

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Զինծառայող է վիրավորվել. ՊՆ–ն մանրամասներ է հայտնում Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ» Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր Կառավարությունում. «Իրավունք» Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. «Ժողովուրդ» Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի տուն Գլուխ կտրող թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ» Հուլիսի սկզբին սպասվում են նոր ձերբակալություններ. ովքե՞ր են թիրախում. «Իրավունք» Վրաստանը մի քանի ժամով փակել է դեպի Լարս տանող ճանապարհը «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով․ «Հրապարակ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am