Արմեն Սարգսյանը Միլանում էր.ինչ է ասել և լսել ապագա նախագահը/տեսաշար/

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը փետրվար 2-ին հանդիպել է Միլանի Հայ ազգային և հոգևոր հաստատությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Միլանի Հայ տուն ազգային հաստատությունում: Ներկա են եղել Իտալիայի Հայոց հոգևոր հովիվ, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը, Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Տիար Պիետրո Քուչուկյանը, Միլանի Սուրբ Քառասուն մանկունք եկեղեցու Հոգաբարձության, Իտալիայի Հայոց միության, Միլանի Հայ տան, «Սերապյան» ուսանողական հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Միլանի հայ համայնքի Երիտասարդական խորհրդի, Հայագիտության և Հայ մշակույթի վավերագրման կենտրոնի ղեկավարներ ու ղեկավար կազմի ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ապագայի վերաբերյալ իր տեսլականը, լսել է ներկաների տեսակետներն ու գաղափարները՝ ՀՀ ապագայի ու արդեն նոր կառավարման ձևաչափում մեր երկրի տարբեր ծրագրերին սփյուռքի ներգրավվածության վերաբերյալ: Մտքեր են փոխանակվել Հայաստանում արդարադատության, առողջապահության և կրթության ոլորտների բարելավման, ինչպես նաև հայրենիքի նկատմամբ մատաղ սերնդի հավատքի զորացման առնչությամբ: «Անկեղծ ու ջերմ մթնոլորտում արձանագրվել են մեր երկրի ձեռք բերած հաջողությունները, և դրանք միասնաբար՝ Հայաստանի ու Սփյուռքի ջանքերով զորացնելու կամքն ու վճռականությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ» Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր Կառավարությունում. «Իրավունք» Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. «Ժողովուրդ» Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի տուն Գլուխ կտրող թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ» Հուլիսի սկզբին սպասվում են նոր ձերբակալություններ. ովքե՞ր են թիրախում. «Իրավունք» Վրաստանը մի քանի ժամով փակել է դեպի Լարս տանող ճանապարհը «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով․ «Հրապարակ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am