Խիստ, բայց շատ արդյունավետ դիետա
Կեֆիրի արագ դիետան ամբողջովին համապատասխանում է անվանը` այն հիմնականում բաղկացած է կեֆիրից, այն բավական խիստ է, բայց միեւնույն ժամանակ արդյունավետ: Այդ դիետայի ընթացքում պետք է զերծ մնալ շաքարից, աղից, սուրճից եւ սեւ թեյից: Փոխարենը կարող եք սովորական ջուր խմել` առանց սահմանափակումների: Օր 1` Կես լիտր կեֆիր` 1 տոկոսանոց եւ 400 գրամ խաշած կարտոֆիլ` առանց աղի` ողջ օրվա ընթացքում Օր 2` Կես լիտր կեֆիր` 1 տոկոսանոց եւ 400 գրամ անյուղ կաթնաշոռ` ողջ օրվա ընթացքում Օր 3` Կես լիտր կեֆիր` 1 տոկոսանոց եւ 400 գրամ մրգեր` բացի խաղողից ու բանանից` ողջ օրվա ընթացքում Օր 4` Կես լիտր կեֆիր` 1 տոկոսանոց եւ 400 գրամ խաշած կրծքամիս` ողջ օրվա ընթացքում Օր 5` Կես լիտր կեֆիր` 1 տոկոսանոց եւ 400 գրամ մրգեր` բացի խաղողից ու բանանից` ողջ օրվա ընթացքում Օր 6` Բեռնաթափման օր, միայն 1.5 լիտր սովորական ջուր` ողջ օրվա ընթացքում Օր 7` Կես լիտր կեֆիր` 1 տոկոսանոց եւ 400 գրամ մրգեր` բացի խաղողից ու բանանից` ողջ օրվա ընթացքում: Պատրաստեց` Աստղիկ Ավագյանը:
