ԲՈՀ-ը գործակալություն չի լինի, Լեզվի տեսչությունը կլուծարվի, որ հետո ստեղծվի Լեզվի կոմիտե

ՀՀ կառավարության այսօրվա՝ փետրվարի 1-ի նիստում հավանության է արժանացել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի նախագիծը, որը հաջորդիվ կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Փաստաթղթում, մասնավորապես կրթության եւ գիտության համակարգում գործող մարմինների վերաբերյալ ամրագրված են որոշակի փոփոխություններ: Ըստ այդմ, ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողով» (ԲՈՀ) գործակալությունը գործելու է որպես  Բարձրագույն որակավորման հանձնաժողովԳիտության պետական կոմիտեիանվանումից հանվելու է «պետական բառը» եւ այն կոչվելու է Գիտության կոմիտե: Այսպիսով, փաստվում է, որ ԲՈՀ-ը գիտության պետական կոմիտեի կազմում ներառելու ջատագովների երկարատեւ փորձերը հաջողությամբ չեն պսակվել: Կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն, օրինակ, չէր թաքցնում, որ ինքը միացյալ կառույց ստեղծելու կողմնակից է: Բայց նաեւ նշում էր, որ դա կառավարության որոշելիքն է: «Ես ճիշտ էի համարում, որ լիներ միացյալ կառույց, որը ամբողջ գիտական ենթակառուցվածքների կոորդինացիան կվերցներ իր ձեռքը, ոչ թե դա բաժանվեր տարբեր նախարարությունների միջեւ: Օրինակ, ինովացիաներով եւ գիտական արդյունքի կոմերցիալիզացիայի հարցերով զբաղվում է էկոնոմիկայի նախարարությունը: Ինձ թվում է` դա այնքան էլ ճիշտ չէ: Այնտեղ այս տարիների ընթացքում առանձնապես ոչ մի բան չի արվել: Մենք փոքր երկիր ենք, այդ ամենը պետք է կենտրոնացնել մեկ կառույցի ձեռքում, որպեսզի արդյունավետ լինի աշխատանքը: Իսկ եթե տարբեր, ոչ պրոֆեսիոնալ կառույցների ձեռքն են կենտրոնացնում դրանք, բավականին տուժում է գործը: Նույնը նաեւ ԲՈՀ-ին է վերաբերում: Գիտական աստիճանաշնորհումը գիտություն է: Իմ կարծիքը ԲՈՀ-ի մասին լրիվ ուրիշ է, ես չեմ ուզում հիմա դրա մասին խոսել»,- կրթության եւ գիտության նախարարության համակարգում գործող երկու մարմինների լուռ կամ բացահայտ հակամարտության փուլում մեզ հետ զրույցում ասել էր Սամվել Հարությունյանը, երբ տեղեկություններ էին շրջանառվում, թե հնարավոր է դադարեցվի ԲՈՀ-ի գործունեությունը եւ գիտական աստիճանաշնորհման գործառույթը ԲՈՀ-ից փոխանցվի Կոմիտեին: «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրինագծով նաեւ նախատեսվում է, որ գործելու է Լեզվի կոմիտե: Բայց որեւէ խոսք չկա այն մասին, որ այդ մարմինը փոխարինելու է Լեզվի պետական տեսչությանը: «Մենք էլ առաջարկել էինք, որ անցումային դրույթներով գրվեր, որ Լեզվի պետական տեսչությունը գործելու է որպես Լեզվի կոմիտե: Չգիտես ինչու՝ մեր՝ նախարարության կարծիքը փաթեթում ներառված չէ»,- մեզ հետ զույցում ասաց Կրթության եւ գիտության նախարարության իրավաբանական վարչության պետ Լուսինե Գրիգորյանը: Ըստ նրա, առայժմ գործող լեզվի պետական տեսչությունն ամենայն հավանականությամբ կլուծարվի, որպեսզի փոխարենը ստեղծվի Լեզվի կոմիտեն՝ նոր պետով, տեղակալներով ու աշխատակազմով: Վերոնշյալ օրինագծով սահմանվում է, որ օրենքն ուժի է մեջ է մտնելու ՀՀ նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Դա նախատեսված է ապրիլին: Իսկ հետո երկամսյա ժամկետում պետք է հաստատվի Լեզվի կոմիտեի կանոնադրությունն ու աշխատողների թվաքանակը: Նշենք, որ ի սկզբանե կառավարությունը պատրաստվում էր Լեզվի պետական տեսչությունն ուղղակի լուծարել եւ դրանով հարցը համարել փակված: Այդ հեռանկարը հանրային դժգոհության ալիք բարձրացրեց: Ավելի ուշ որոշվեց տեսչության փոխարեն ստեղծել Լեզվի կոմիտե: Ինչ վերաբերում է ԲՈՀ-ի եւ Գիտության պետական կոմիտեի հետ կատարվելիք փոփոխություններին, իրավաբանական վարչության պետ Լուսինե Գրիգորյանը պատասխանեց, որ դա գործառույթների եւ որեւէ այլ փոփոխություն չի ենթադրում: «Ուղղակի սահմանադրությանն են համապատասխանեցվել, ըստ որի՝ միայն օրենքներով կարող է սահմանվել մարմինների հստակ ցանկը: Սահմանադրությունից բխող փոփոխություններ են»,- ասաց նա: ծ Հետագայում կառավարության համապատասխան որոշմամբ սահմանվելու է, թե պետական այս կամ այն մարմինը նախարարություններից որի ենթակայությամբ է գործելու: Լուսինե Գրիգորյանի խոսքով, ԲՈՀ-ը եւ Գիտության կոմիտեն, ըստ ամենայնի, կլինեն ԿԳՆ ենթակայությամբ: Լեզվի կոմիտեի հարցն այդ առումով առավել անորոշ է: Վարչության պետը չբացառեց, որ հնարավոր է այն գործի Էկոնոմիկայի նախարարության ենթակայությամբ: Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթում:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ» Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր Կառավարությունում. «Իրավունք» Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. «Ժողովուրդ» Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի տուն Գլուխ կտրող թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ» Հուլիսի սկզբին սպասվում են նոր ձերբակալություններ. ովքե՞ր են թիրախում. «Իրավունք» Վրաստանը մի քանի ժամով փակել է դեպի Լարս տանող ճանապարհը «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով․ «Հրապարակ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am