Գիշերը կոնյակ խմելով՝ երեք ժամում 14 երգ գրեցինք. Վախթանգ Կիկաբիձե

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է Ալեքսեյ Հեքիմյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հոբելյանական համերգի մասնակից, հայտնի դերասան, երգիչ, և կոմպոզիտոր, Վախթանգ Կիկաբիձեի հետ: Մեզ հետ զրույցում Կիկաբիձեն պատմեց, թե ինչպես են Հեքիմյանի հետ ծանոթացել և մի գիշերում 14 երգ գրել: «Շատ հետաքրքիր էր, Թբիլիսիում ինձ զանգահարեց Վրաստանի «ԿԳԲ-ի նաչալնիկը» և ինձ ասաց, որ եկել է Մոսկվայի քրեական հետախուզության պետ Ալեքսեյ Հեքիմյանը և ինձ համար 14 երգ է բերել: Ես էլ այդ մարդկանց չեմ սիրում, հատկապես ոստիկաններին»,- պատմում է երգիչը, ասելով՝ որ դժվարությամբ է համաձայնվել: «Գիշերը կոնյակ խմելով՝ երեք ժամում 14 երգ գրեցինք, խելագարվել կարելի է»: Վախթանգ Կիկաբիձեն ցավով հիշելով ընկերոջ՝ Ալեքսեյ Հեքիմյանի կորուստը, ասաց, որ այժմ ինքն է գրում իր երգերը. «Նրանք, ում հետ աշխատել եմ, հիմա շատերն արդեն չկան, իսկ ովքեր էլ կան, հասկանալի չէ, թե որտեղ են ապրում: Չեմ կարողանում գտնել մեկին, ով գրի այն, ինչ ինձ հետաքրքրում է: Մեր այն հարցին՝ արդյո՞ք հիմա էլ է Կիկաբիձեն նույն կարծիքին՝ ինչ տարիներ առաջ էր, երբ ասում էր, որ առանց կինո կարող է ապրել, բայց առանց երգի՝ ոչ, հայտնի երգիչը պատասխանեց. «Եթե ասեն, որ էլ երգել չես կարող, ոչինչ չես փոխի, ոչ մի տեղ չես փախչի, բայց ինձ դեռ չեն ասում», -ասաց արվեստագետը, հավելելով, որ այո, առանց ֆիլմի կարելի է, բայց առանց երաժշտության՝ ո՛չ: Վախթանգ Կիկաբեձեն, խոսելով իր հետագա ծրագրերի մասին, ասաց, որ նոր ֆիլմ է նկարում «Վրաստանի ախտորոշում» անվանումով կատակերգություն, «ֆիլմն ամեն ինչի մասին է՝ պատերազմի, հարևան երկրների, ընկերների, փիլիսոփայական ֆիլմ է, բայց ծիծաղելի տրագիկոմեդիա»: «Հայկական ժամանակ»-ի այն հարցին, թե ինչպես է գնահատում հայ-վրացական հարաբերությունները մշակույթի ոլորտում, Կիկաբիձեն ասաց, որ կա ինֆորմացիայի երկկողմանի պակաս: «Շատ կարևոր է, որ համերգներ, միջոցառումներ շատ լինեն, իսկ էնպես, մենք եղբայր երկրներ ենք, ինչի՞ մասին կարող է խոսք լինել»: Արվեստագետից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք տեղյակ է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի թարգմանության շնորհանդեսը Հայաստանում արդեն երկրորդ անգամ է՝ ինչ մերժվում է, վերջինս ասաց, որ քաղաքականության մասին չի խոսելու և հրաժարվեց պատասխանից: Կիկաբիձեն զայրացած հայտարարեց, որ Սաակաշվիլիին շուտով կձերբակալեն:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ» Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր Կառավարությունում. «Իրավունք» Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. «Ժողովուրդ» Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի տուն Գլուխ կտրող թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ» Հուլիսի սկզբին սպասվում են նոր ձերբակալություններ. ովքե՞ր են թիրախում. «Իրավունք» Վրաստանը մի քանի ժամով փակել է դեպի Լարս տանող ճանապարհը «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով․ «Հրապարակ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am