Ինչպես է տեղի ունենալու նախագահի պոստի «ընդունում-հանձնումը»
«Հայկական ժամանակ»-ն արդեն տեղեկացրել է, որ արդարադատության նախարարությունը մշակել է օրենսդրական նախագիծ, որտեղ ամրագրվել է, որ ապագա վարչապետի նստավայրը լինելու է Բաղրամյան 26-ը: Միաժամանակ մեկ այլ նախագծի համաձայն՝ նախագահական նստավայրի հասցեն Մաշտոցի պողոտա 47-ն է: Այս հասցեում այժմ տեղակայված է Կառավարության ընդունելությունների տունը, որը մասնավորեցման ցանկում էր: Մինչ այս հստակեցված չէ, թե պաշտոնական ինչ արարողակարգ է տեղի ունենալու Սերժ Սարգսյանի՝ Բաղրամյան 26-ից դուրս գալու մասով: Ապրիլի 9-ին լրանում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը եւ միաժամանակ ակտիվանում են նոր նախագահի լիազորությունները, որը Բաղրամյան 26-ի հետ կապ չի ունենալու, չի գնալու Բաղրամյան 26, Սերժ Սարգսյանը նրան չի դիմավորելու, նոր նախագահը Սերժ Սարգսյանին հրաժեշտ չի տալու, Սերժ Սարգսյանն էլ նստավայրը նոր նախագահին չի հանձնելու: «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Նարեկ Կիրակոսյանը հարցում է ուղարկել նախագահի մամուլի խոսնակին եւ փորձել պարզել, թե ապրիլի 9-ին ինչ արարողակարգ է սպասվում, ինչպես է տեղի ունենալու նախագահի պոստի «ընդունում-հանձնումը»: Նյութը կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի համարում: Լուսանկարում՝ Սերժ եւ Ռիտա Սարգսյաններին հրաժեշտ են ալիս Ռոբերտ եւ Բելա Քոչարյանները, նախագահական նստավայրը հանձնելով նրան, 2008 թ.
