Վահագն Աբգարյանի գործը նոր ընթացք է ստանում. պաշտոնատար անձանց մա­կարդակով նոր ձերբակալություններ են սպասվում

Հայկական ժամանակը գրում է.  Քրեական հեղինակություն «Ալավերդցի Վահագ» մականունով հայտնի Վահագն Աբգարյանի գործով առաջիկայում նոր ձեր­բակալություններ են սպասվում՝ պաշտոնատար անձանց մա­կարդակով:   Երեկ Քննչական կոմիտեն ուշագրավ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Վահագն Աբգար­յանի և սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Վլադիմիր Դավթյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար պետական հատուկ ծառայություն իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձանցից մեկն իր լիա­զորությունների շրջանակներում ստացել է առանձնապես խոշ­որ չափերի կաշառք, իսկ մի շարք այլ պաշտոնատար անձինք, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ել­նելով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայու­թյան շահերին հակառակ: Քննչական կոմիտեն, սակայն, իր պաշտոնյայի անունը չի նշել՝ ըստ էության չխախտելով իր գոր­ծընկերոջ անմեղության կանխավարկածը: Մեր տեղեկություն­ներով՝ ՔԿ պաշտոնատար անձը Լոռու մարզային քննչական վարչության պետ, կոչումով գնդապետ Թաթուլ Շուշանյանն է:   Մեզ հայտնի դարձավ, որ Վլադիմիր Դավթյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելը եղել է այն, որ ի սկզբա­նե նախաքննության ընթացքում վերջինիս, այսպես ասած, մեղմ հոդվածով է մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 104 հոդվա­ծի 1-ին մասով և ՀՀ ՔՕ 235 հոդվածով: Այսինքն՝ Դավթյանին խոստացել էին, որ սպանության համար նա բանտում երկար չի մնա, առավելագույնը՝ 8 տարի: Այնինչ՝ Վլադիմիր Դավթյանի մե­ղադրանքը պետք է լիներ ոչ միայն դիտավորյալ սպանության (ՀՀ ՔՕ 104-ի 1-ին մասով), այլ 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7- րդ և 8-րդ կետերով (պատվերով սպանություն, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ շահադիտական դրդումներով): Այ­սինքն՝ հոդվածի այս կետերով սպանություն կատարելու մեջ մե­ղադրվող Վլադիմիր Դավթյանին սպառնում է ցմահ ազատազր­կում, իսկ նախկինով ՀՀ ՔՕ 104 1-ին մասով ազատազրկումը 8-15 տարի է: Ի դեպ, Դավթյանը այժմ մեղադրվում է ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով»,- գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր Կառավարությունում. «Իրավունք» Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. «Ժողովուրդ» Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի տուն Գլուխ կտրող թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ» Հուլիսի սկզբին սպասվում են նոր ձերբակալություններ. ովքե՞ր են թիրախում. «Իրավունք» Վրաստանը մի քանի ժամով փակել է դեպի Լարս տանող ճանապարհը «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով․ «Հրապարակ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am