Գիտնական-դասախոսների բաց նամակը Արա Բաբլոյանին

Շուրջ երկու տասնյակ գիտնական-դասախոսներ բաց նամակով դիմել են Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ փորձելու կանխել 70 տարին լրացած անձանց իրավունքների սահմանափակումը կրթության և գիտության ոլորտում: Նամակը ներկայացնում ենք ստորև: Հարգարժան պարո՛ն Ա. Ս. Բաբլոյան, «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծով արմատական փոփոխություններ են նախատեսվում բարձրագույն կրթության ողջ համակարգում. «Այս փոփոխությունները երեք տարվա ընթացքում պետք է հանգեցնեն նրան, որ ունենանք որակապես այլ մակարդակի բարձրագույն կրթության համակարգ»: Այս իմաստով կարևոր են նաև այն նկատառումները՝ ինչպես բարելավել օրենքը, քանի դեռ այն քննարկման փուլում է: Սակայն օրենքի նախագծում առկա է հետևյալ ձևակերպումը. «Բուհում գիտամանկավարժական կազմի բոլոր թափուր պաշտոնների տեղակալումը իրականացվում է ըստ աշխատանքային պայմանագրի, որը կնքվում է մինչև 5 տարի ժամկետով: 70 տարին լրացած անձը բուհում դասախոսական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար անցկացվող մրցութային ընտրությանը չի մասնակցում»: Հոդված 28-ի 12-րդ կետը խնդրահարույց է: Օրենքով սահմանված տարիքային սահմանափակումը, ըստ որի 70 տարին լրացած անձը գիտամանկավարժական պաշտոնների մրցույթին չի կարող մասնակցել, իրավաչափ չէ: ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 1-ին կետը նախատեսում է, որ. «Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք»: Հետևաբար, անձը կարող է ընտրել այն աշխատանքը, որի հիմքը մրցույթն է: Նույն մոտեցումն առկա է «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 23-րդ հոդվածում: Բացի այդ, «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 7-րդ հոդվածի 3-րդ մասում ասվում է. «Դաշնագիրը ստորագրած պետությունները ճանաչում են յուրաքանչյուր անձի իրավունքը հավասար հիմունքներով աշխատանքի անցնելու, ծառայողական առաջխաղացման՝ հիմնված աշխատանքային ստաժի և որակավորման վրա»: Ինչպես տեսնում ենք, այստեղ տարիքային ցենզ չկա: Իսկ «քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին» դաշնագրի 26-րդ հոդվածն արգելում է «ցանկացած տիպի խտրականության դրսևորում, և օրենքը պետք է հավասարաչափ պաշտպանի բոլորին»: Համեմատության համար կարող ենք ասել, որ Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին 79 տարեկան է, իսկ Հարվարդի համալսարանի ռեկտոր-նախագահ Դրյու Ջիլպին Ֆաուստը 71 տարեկան է: Մեկ այլ հեղինակավոր համալսարանի՝ Օքսֆորդի ռեկտոր Քրիս Պատենը 74 տարեկան է, իսկ ԱՄՆ նախագահ Դ. Թրամփը 72 տարեկան է: Ինչպես տեսնում ենք տարիքային հանգամանքները չեն ազդել վերոհիշյալ համալսարանների ոչ՛ կրթական, ոչ՛ առավել ևս կառավարման որակների վրա: Ավելորդ չենք համարում նշել, որ ՀՀ բուհերում դասավանդող մոտ 10.000 դասախոսներից, մոտ 2500-ը հատել են 70-ի տարիքային շեմը: Այս կապակցությամբ առաջանում է հարց. «կա՞ն արդյոք բավարար որակավորում ունեցող այդպիսի բազմաքանակ երիտասարդներ, ովքեր կարող ենք փոխարինել ավագ սերնդին և արդյոք նման զանգվածային փոխարինումը չի հանգեցնի կրթական համակարգում լուրջ ցնցումներե»: Շիրակի մարզի գիտական հիմնարկների և պետական բուհերի մի խումբ դասախոսներ իրենց մտահոգությունն են հայտնում վերոնշյալ օրենքի նախագծի մի շարք դրույթների կապակցությամբ և մասնավորապես բազմավաստակ մեծ ճանաչում ունեցող 70 և ավել տարիք ունեցող պրոֆեսորադասախոսական այն անձնակազմի անդամների համար, որոնք այդ օրենքի վավերացման դեպքում զրկվում են իրենց սահմանադրորեն ընտրվելու իրավունքի հնարավորությունից՝ այն որակելով որպես մարդու իրավունքների խախտում և տարիքային խտրականության դրսևորում: Եկեք թույլ տանք, որ գիտնականի, դասախոսի հարցերը լուծվեն գիտական խորհրդում, ոչ թե Ազգային ժողովում։

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Զինծառայող է վիրավորվել. ՊՆ–ն մանրամասներ է հայտնում Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ» Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր Կառավարությունում. «Իրավունք» Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. «Ժողովուրդ» Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի տուն Գլուխ կտրող թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ» Հուլիսի սկզբին սպասվում են նոր ձերբակալություններ. ովքե՞ր են թիրախում. «Իրավունք» Վրաստանը մի քանի ժամով փակել է դեպի Լարս տանող ճանապարհը «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով․ «Հրապարակ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am