«Շատ լավ է, որ Արմեն Սարգսյանն ինտեգրված չէ ՀՀ քաղաքական համակարգին». Լյուդմիլա Հարությունյան
«Իսկ վարչապետի պաշտոնը չի՞ գերկենտրոնացնում իշխանությունը, ինչի համար էլ Սերժ Սարգսյանը պատրաստվում է երկրորդ անգամ ստանձնել այդ պաշտոնը»,- հետաքրքրվեցինք սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանից։ «Ընդհակառակը։ Տեղի է ունենում հավասարակշռում, ֆունկցիաները վերաբաշխվել են, եւ դա հավասարակշռություն է մտցնում համակարգի մեջ։ Ես չեմ ուզում խոսել անձերի մասին, ինձ հետաքրքրում է ինստիտուցիոնալ կառույցը։ Չի կարելի ինստիտուցիոնալ կառույցը հանգեցնել անձերին։ Դա մեթոդոլոգիական սխալ է։ Ինստիտուտներն ունեն ավելի մեծ դերակատարում։ Ներողություն, որ քանդում եմ Ձեր պատկերացումները, բայց ճիշտը դա է»,- ասաց մեր զրուցակիցը։ Մեր դիտարկմանը, որ Արմեն Սարգսյանի մուտքը Հայաստանի քաղաքական համակարգ խորհրդանշական է այն առումով, որ նա ինտեգրված չի եղել մեր երկրի ներքաղաքական կյանքին, էլիտային, փոխվո՞ւմ է քաղաքական էլիտայի որակը, Լյուդմիլա Հարությունյանն արձագանքեց․ «Շատ ավելի լավ է, որ ինտեգրված չի եղել»։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
