Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղերի շուրջ մտահոգությունները (Տեսանյութ)

«Ամերիկայի ձայն». Աշխարհի ֆուտբոլի ֆեդերացիայի բարձր պաշտոնատար անձինք գովեստի խոսքեր են ասել Ռուսաստանի հասցեին՝ 2018 թվականին Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղերը հյուրընկալելու նախապատրաստական աշխատանքները լավ իրականացնելու համար: ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի խոսքերով՝ «ամեն ինչ արված է երկրպագուների համար»: Ռուսաստանի նախագահն էլ ֆուտբոլի աշխարհի աստղերի հետ դեկտեմբերին Կրեմլում անցկացրած հանդիպման ընթացքում ասել էր, թե իր երկիրը «կհուրընկալի ամենաբարձր մակարդակով»: Սակայն այսօր դեռեւս կան հարցեր, որոնք շարունակու են ստվեր նետել նշված լավատեսության ու խոստումների վրա: ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունն այս պահին հետաքննում է Helios Partners ընկերության հետ կապված գործարքը: Այս ընկերությունն է միջազգային ասպարեզում իրականացրել լոբբինգի աշխատանքներ` քաղաքների ու երկրների ընտրության հարցով: Այս ընկերությունն էր օգնել, որ Ռուսաստանը հաղթեր 2014 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերն իր մոտ անցկացնելու պայքարում, ինչպես նաեւ ստանար 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկությունը հյուրընկալելու իրավունքը: Ռուսաստանի Յաբլոկո ընդդիմադիր կուսակցության տվյալներով, Ռուսաստանը մինչ այժմ իրականացված շինարարական աշխատանքների համար ծախսել է 3.5 միլիարդ դոլար` 1.6 միլիարդ դոլարով ավելի, քան որեւէ այլ պետություն կծախսեր: Յաբլոկոն հայտնում է նաեւ, որ շինարարական աշխատանքներն իրականացնելու իրավունքն ամենայն հավանականությամբ տրվել է Պուտինի մերձավոր ընկերներին ու բարեկամներին պատկանող ընկերություններին: Իսկ գումարի տարբերությունն, իհարկե, անցել է նրանց բոլորի գրպանը: Ֆուտբոլի բնագավառում լայնածավալ կոռուպցիայի մեջ Ռուսաստանի ներքաշված լինելու հարցով մեղադրանքները սկսվեցին տարածվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում մեղադրանքներ ներկայացվեցին ՖԻՖԱ-ի բարձր պաշտոնատար 14 անձանց նկատմամբ, որոնք երկու տասնամյակ շարունակ իրականացրել էին մութ գործարքներ, ստացել 150 միլիոն դոլարի կաշառք: 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկությունը Ռուսաստանում անցկացնելու որոշումը դառնալու է մեկ այլ հետաքննության առարկա: Հիշենք նաեւ ռուս մարզիկների շրջանում համատարած կերպով դոպինգ կիրառելու շուրջ մեղադրանքները, ինչի արդյունքում Ռուսաստանի թիմից 43 մարզիկներ զրկվեցին Հարավային Կորեայում անցկացվելիք Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից, Ռուսաստանի թիմի 13 անդամներ զրկվեցին 2014 թվականի Օլիմպիական խաղերում շահած մեդալներից: Հետաքրքիր է, սակայն ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Սպորտի հարցերով արբիտրաժային դատարանի կողմից փետրվարի 1-ին կայացված որոշումը, ըստ որի չեղարկվում է Միջազգային օլիմպիական կոմիտեի կայացրած որոշումը եւ վերականգնվում են Սոչիի օլիմպիական խաղերի մասնակից ռուս 39 մարզիկներից 28-ի գրանցած հաղթանակներն ու մյուս բոլոր ցուցանիշները: Արբիտրաժային դատարանի հայտարարության համաձայն, նրանց զրկելու համար չեն եղել բավարար փաստարկներ: Այլ հաղորդագրությունների համաձայն, Ֆուտբոլի աշխարհի գավաթի առաջնությանն ընդառաջ, Ռուսաստանի տասնմեկ քաղաքներում իրականացվում է թափառող շների համատարած սպանդ: Պետությունը սպանված յուրաքանչյուր շան դիմաց տվյալ ընկերությանը վճարում է 6-ից 8 հազար ռուբլի: Սա կենդանիների պաշտպանների շրջանում վրդովմունքի ու բողոքի մեծ ալիք է բարձրացրել, սակայն նրանք գիտեն, որ դա նորություն չէ Ռուսաստանում: Նման սպանդ էր վերջին անգամ սկսվել Սոչիի օլիմպիական խաղերից առաջ: Ինչեւէ, Ռուսաստանը խոստանում է, որ Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղերը կանցնեն բարձր մակարդակով, սակայն ֆուտբոլային աշխարհի պաշտոնատար անձինք ու աշխարհի տարբեր երկրներից երկրպագուներ մտահոգ են ռուս ֆուտբոլասերների կողմից հնարավոր բռնարարքների հնարավորությամբ` հիշելով Եվրո 2016-ի մրցապայքարի ընթացքում ռուս խուլիգանների արարքները եւ Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականին Եվրո 2016-ի մրցապայքարից զրկելու ՈՒԵՖԱ-ի որոշումը, երբ ռուս խուլիգաննե ծեծ ու ջարդ սկսեցին հյուրընկալ պետության` Ֆրանսիայի քաղաքներում:

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ» Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր Կառավարությունում. «Իրավունք» Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. «Ժողովուրդ» Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի տուն Գլուխ կտրող թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ» Հուլիսի սկզբին սպասվում են նոր ձերբակալություններ. ովքե՞ր են թիրախում. «Իրավունք» Վրաստանը մի քանի ժամով փակել է դեպի Լարս տանող ճանապարհը «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով․ «Հրապարակ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am