Ո՞վ է ծաղրում Արամ Մանուկյանին և հայկական եռագույնը

2018 թվականի փետրվարի 1-ին տեղի ունեցավ Երևանի ավագանու Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։ Քննարկվող հարցերի շարքում էր նաև Հայաստանի Առաջին Հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի հուշարձանի տեղադրման հարցը Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկում, մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ։ Հաշվի առնելով Արամ Մանուկյանի հայրենանվեր գործը՝ հուշարձանը որոշվել է տեղադրել Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին ընդառաջ։ Իհարկե, Արամ Մանուկյանի հուշարձանի տեղադրման գաղափարը ողջունելի է և պահանջված, և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը միանշանակ կողմ է այդ նախաձեռնությանը։ Սակայն անընդունելի է Երևանի քաղաքապետարանի Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ներկայացված այն էսքիզը, ըստ որի՝ ծրագրվում է քանդակել հուշարձանը։ Համաձայն ներկայացված փաստաթղթերի՝ 2017 թվականի հունիսի 19–ին հայտարարվել է Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի նախագծի բաց մրցույթ, որի արդյունքում իբրև թե մրցութային հանձնաժողովը 2017 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած նիստում հաղթող է ճանաչել Դավիթ Մինասյանի հեղինակած գործը: Ուշադրության է արժանի մրցութային հանձնաժողովի կազմը, որտեղ ներառված են ճարտարապետներ, մշակութաբաններ, և միայն դաշնակցական ու ՀՀԿ-ական քաղաքական գործիչներ։ Ընդ որում, քաղաքական գործիչները ներկայացված են բացառապես արական սեռի անձանցով։ Այսօր հրապարակվել է մրցութային հանձնաժողովի անդամ, նկարիչ Հաղթանակ Շահումյանի հարցազրույցը, ըստ որի՝ Երևանի քաղաքապետարանի Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ներկայացված էսքիզը մրցութային հանձնաժողովի նիստին չի ներկայացվել և մրցույթին չի մասնակցել: Դեռ ավելին, Դավիթ Մինասյանի ներկայացրած այլ էսքիզը չի հաղթել մրցույթում, այլ միայն արժանացել է խրախուսական մրցանակի Փաստորեն, հերթական անգամ տեղի է ունենում բացահայտ կեղծիք, արհամարհվում է մասնագետների կարծիքը, և փորձում են ճարտարապետներին, մշակութաբաններին և հանրությանը պարտադրել իրենց որոշումը, մեր երեխաներին դաստիարակել իրենց գռեհիկ անճաշակությամբ: Հեղինակ՝ Դավիթ Մինասյան (Երևանի քաղաքապետարանի Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ներկայացված տարբերակ – 01 փետրվարի 2018) Երևանի քաղաքապետարանի Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ներկայացված էսքիզը ոչ միայն ծաղրում է լուրջ քաղաքական գործչի իրական կերպարը, այլև նվաստացնում է հայոց եռագույնը։ Հուշարձանն ասելիք չունի, չունի նաև որևէ դաստիարակչական նշանակություն։ Այն հիշեցնում է Fashon-TV–ի մի մոդելի, ով անհայտ անձի թողտվությամբ հայկական դրոշով ծածկել է իր բարեմասնությունները։ Հուշարձանի հանդերձանքը նմանեցվում է նաև հռոմեական վերնախավի ներկայացուցչի հագուստի, ով ոչ մի կապ չունի հայոց եռագույնի հետ, կամ հնդկական սարի հագած մի կնոջ, ով եռագույն սավանի տակից կրում է չեկիստական համազգեստ։ Արամ Մանուկյանի խրոխտ, կամային ու լուսավոր դեմքն աղավաղվել է։ Հուշարձանում նա ներկայացվում է որպես հեզ, խոնարհ ու կամազուրկ մի կերպար։ Գեղեցիկի ընկալում բոլորն ունեն, իսկ հայրենիքի ընկալումը, մեր պետական խորհրդանիշների մեծարումը հայ ազգի արյան մեջ է։ Այս նկատառումից ելնելով՝ անհիմն է այն պարզաբանումը, թե միայն ճարտարապետներն իրավունք ունեն հուշարձանի լավը կամ վատը լինելուն գնահատական տալու։ Բացի այդ, հուշարձանի գունավորումն ապահովող ներկը շատ կարճ ժամանակում խամրելու է և պատճառ դառնա քաղաքային բյուջեից հերթական անգամ որպես ներկի գումար կորզումների կատարելու: ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներից մեկը նշեց, որ հայ մարզիկները հաղթանակի դեպքում նույնպես հայկական դրոշը կապում են իրենց գոտկատեղին։ Նրան անհրաժեշտ է հիշեցնել, որ ոչ ոք այդպես չի վարվում։ Հայ հաղթանակած մարզիկները հայկական եռագույնը գլխից վեր են պահում՝ մեծարելով այն ու ստիպելով մյուսներին նույնպես ըստ արժանվույն գնահատել մեր դրոշը։ Երևանի քաղաքապետարանի Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամները, թեև մեծամասամբ չէին հավանել ներկայացված էսքիզը, սակայն միաձայն կողմ քվեարկեցին՝ չունենալով ազատություն, հպարտություն ու հանդգնություն սեփական կարծիքը պաշտպանելու համար։ Նման մարդկանց կարելի է միայն խղճալ և ազատություն մաղթել։ Այսպիսով, Արամ Մանուկյանի հուշարձանի վերոնշյալ էսքիզը որևէ կերպ չի ներկայացնում նրա իրական կերպարը, դուրս է նրա ապրած ժամանակաշրջանից, չունի դաստիարակչական նշանակություն և նվաստացնում է հայոց եռագույնը։ Մենք չենք հանդուրժելու նման վերաբերմունքը և այն իրականացնող մարդկանց գործողությունները։ Իսկ պատկան մարմիններին հորդորում ենք անհապաղ և պատշաճ կերպով արձագանքել այս կեղծիքին և տալ իրավական գնահատական՝ պատասխանատվության կանչելով մեղավորներին: «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն 02.02.2018թ. Երևան 

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Զինծառայող է վիրավորվել. ՊՆ–ն մանրամասներ է հայտնում Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ» Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր Կառավարությունում. «Իրավունք» Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. «Ժողովուրդ» Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի տուն Գլուխ կտրող թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ» Հուլիսի սկզբին սպասվում են նոր ձերբակալություններ. ովքե՞ր են թիրախում. «Իրավունք» Վրաստանը մի քանի ժամով փակել է դեպի Լարս տանող ճանապարհը «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով․ «Հրապարակ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am