Թրամփը մեղադրել է իրավապահ մարմիններին

«Ամերիկայի ձայն». Նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց հանրայնացնել Ռուսաստանի ներգրավվածության մասին հետաքննության վերաբերյալ հանրապետականների կողմից պատրաստված հատուկ փաստաթուղթը, որը հրապարակվեց ուրբաթ օրը: Փաստաթուղթը մեղադրում է մի շարք բարձրաստիճան իրավապահ կառույցների ներկայացուցիչների նախագահ Թրամփի հանդեպ կողմնակալ վերաբերմունքի մեջ: Նախկինում Սպիտակ տունը հայտնել էր, որ հրապարակումը կլինի առանց խմբագրման: Դեմոկրատներն ու փաստաթղթի հակառակորդները պնդում են, որ փաստաթուղթը հատվածաբար է օգտագործվել՝ հետաքննությանը կողմնակալության մեջ մեղադրելու նպատակով: Վերջիններս պատրաստել են սեփական փաստաթուղթ՝ հանրապետականներին հակազդելու համար, սակայն դեռեւս հայտնի չէ կհրապարակվի այն, թե ոչ: Քաղաքական այս պայքարին ներգրավված է նաև Հետաքննությունների դաշնային բյուրոն, որի հրապարակած հայտարարության մեջ ասված է, որ կառույցը մտահոգություններ ունի փաստաթղթում օգտագործված տեղեկության ճշգրտության վերաբերյալ: Հիշեցնենք, որ նախագահ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ իր թիմի և Ռուսաստանի միջև երբևէ չի եղել որևէ համագործակցություն: Նա մեղադրել է հետաքննություն իրականացնող կառույցներին հետաքննությունն ի նպաստ դեմոկրատների քաղաքականացնելու մեջ: Իր թվիթերյան գրառման մեջ, նախագահը կրկին մեղադրել է Հիլարի Քլինթոնին և դեմոկրատներին՝ իր թիմի դեմ գործողությունները ֆինանսավորելու և այդ փաստերը թաքցնելու փորձերի մեջ:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ» Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր Կառավարությունում. «Իրավունք» Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. «Ժողովուրդ» Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի տուն Գլուխ կտրող թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ» Հուլիսի սկզբին սպասվում են նոր ձերբակալություններ. ովքե՞ր են թիրախում. «Իրավունք» Վրաստանը մի քանի ժամով փակել է դեպի Լարս տանող ճանապարհը «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով․ «Հրապարակ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am