Մեր թոռներն ազատ կլինեն այս ամենից, նրանց համար այս ամենը միմիայն պատմություն կլինի

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ի՞նչ են ասելու 50 տարի անց մեր անցած 25 տարվա մասին: Այդ հարցն ինձ հուշեց նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, երբ ինձ հարցազրույց էր տալիս: Քանի որ ես 110 տարի հաստատ չեմ ապրի, այն, ինչ ես հիմա ենթադրում եմ, հնարավոր չի լինի «իմ երեսով տալ»: Դրա համար որևէ բան վստահորեն չեմ կարող ասել: Հաստատ է մի բան՝ այն էմոցիաները, որոնք մենք հիմա ապրում ենք, 50 տարի անց մեր քաղաքացիների համար անկարևոր և անհետաքրքիր կթվան: Օրինակ՝ իմ օրգանիզմում քիմիական ռեակցիաներ են առաջանում, երբ ես լսում եմ կամ կարդում եմ Ռոբերտ Քոչարյանի անունը: Հասկանում եմ, որ դա սխալ է, վատ է, պրոֆեսիոնալ չէ, բայց ոչինչ չեմ կարող անել իմ օրգանիզմի հետ: 50 տարի հետո, ենթադրում եմ, նա ընկալվելու է որպես Հայաստանի երկրորդ նախագահ, և նրան դնելու են առաջին և երրորդ նախագահների շարքում թե՛ դրական առումով (Արցախի ազատագրում), թե՛ բացասական (կոռուպցիա, սոցիալական ծանր վիճակ): Հասկանում եմ, որ այսօր իմ ենթադրությունը կարող է դուր չգալ երեք նախկին (երեքի մասին էլ շուտով հնարավոր կլինի ասել՝ «նախկին») նախագահներից մեկի կողմնակիցներին կամ նրանց, որոնք երեքի նկատմամբ ատելությամբ են լցված: Նրանք, ինչպես և ես, ղեկավարվում են հույզերով: Մեր թոռներն ազատ կլինեն այս ամենից, նրանց համար այս ամենը միմիայն պատմություն կլինի: Այս ամենը հիշեցի, որովհետև մոտակա օրերին նշվելու է (կամ չի նշվելու) Արցախյան շարժման 30-ամյակը: Եվ ես համոզվում եմ, որ 30 տարին սառը, օբյեկտիվ գնահատականի համար քիչ է: Գլխավոր պատճառն այն է, որ այդ շարժման առաջնորդներից շատերը ոչ միայն ողջ են (Աստված նրանց երկար կյանք տա), այլև ասպարեզում են՝ գոնե ձևական առումով: Խոսքը, մասնավորապես, Լևոն Տեր-Պետրոսյանի, Վազգեն Մանուկյանի և Աշոտ Մանուչարյանի մասին է: Եթե նրանք քաղաքականության մասին ինչ-որ, ճիշտ թե սխալ, դատողություններ են անում, ապա, բնականաբար, ունեն նաև ընդդիմախոսներ: Եվ ուզած-չուզած սկսվում է արդի քաղաքականության մասին բանավեճը, որն անպայման անդրադառնում է 1988 թվականի մեր ընկալման վրա: Մյուս պատճառն այն է, որ Հայաստանում առայժմ մթնոլորտ են ստեղծում մարդիկ, որոնց կյանքի կեսն անցել է Սովետի ժամանակ: Այդ մարդկանց մեծ մասն այս 25 տարում տուժել է, զրկվել է բարեկեցիկ կյանքից, շատերը գնացել են երկրից, և նրանց այդ նեղվածությունն իր դրոշմն է թողնում Արցախյան շարժման ընկալման վրա՝ «մենք լավ էինք ապրում, եկան ՀՀՇ-ականները և ամեն ինչ քանդեցին»: Ինձ երբեք «Շարժման տղա» չեմ համարել՝ զանգվածային միջոցառումներն ինձ սրտամոտ չեն: Բայց Արցախյան շարժման հանդեպ իմ վերաբերմունքն ընդհանուր առմամբ դրական է: Դրա մասին՝ մեկ ուրիշ անգամ»: Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ» Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր Կառավարությունում. «Իրավունք» Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. «Ժողովուրդ» Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի տուն Գլուխ կտրող թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ» Հուլիսի սկզբին սպասվում են նոր ձերբակալություններ. ովքե՞ր են թիրախում. «Իրավունք» Վրաստանը մի քանի ժամով փակել է դեպի Լարս տանող ճանապարհը «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով․ «Հրապարակ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am