Հայաստանի ճանապարհի հարցը փակեցին. Մոսկվան պայման է դնում

«Ժամանակ» թերթը գրում է. «Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել վրաց-ռուսական 2011 թվականի պայմանագրի վերաբերյալ, որը վերաբերում է Աբխազիայի եւ Օսիայի տարածքով անցնող տրանսպորտային միջանցքների գործարկմանը՝ անկախ քաղաքական հակադրությունից եւ հակամարտ տարածքներից: Այդ պայմանագիրը ենթադրում է բեռնափոխադրում երրորդ կողմի՝ շվեյցարական ընկերության մոնիտորինգով, սակայն առանց, այսպես ասած, վրաց-աբխազական եւ վրաց-օսական սահմանային իրավական ընթացակարգերի, այլ դրանք իրականացնելով միայն Ռուսաստանի սահմանին: Հարավօսական ինքնահռչակ հանրապետության ԱԳՆ-ն, ըստ էության, հայտարարել է, որ այդ պայմանագրում իրենք չկան, ու քանի որ իրենք չկան, պայմանագիրը չի կարող ունենալ հաջողություն: Այլ կերպ ասած՝ հարավօսական այդ հայտարարությունը գործնականում խաչ է քաշում Վերին Լարսին այլընտրանք ունենալու Հայաստանի հույսերի կամ սպասումների վրա, որոնց վերաբերյալ պարբերաբար հայտարարում էր Հայաստանի կառավարությունը՝ սկսած նախորդ տարվա հունվարից:

Մյուս կողմից՝ հարկ է նկատել, որ նախորդ տարի հունվարին թե՛ վրացական, թե՛ ռուսական կողմերը հայտարարում էին, որ այդ պայմանագրի իրականացման հարցում կա առաջընթաց. եւ մոտ են իրականացման համաձայնության հասնելուն: Մեկ տարի անց պատկերը կարծես թե լիովին փոխվել է:

Անկասկած է, որ հարավօսական հայտարարությունը չէր կարող լինել առանց Ռուսաստանի: Ի վերջո, ինչու այն ժամանակ՝ մեկ տարի առաջ, չկար այդպիսի հայտարարություն, իսկ հիմա կա: Այն հնչում է վրաց-ռուսական բանակցության հերթական ռաունդից հետո, որ օրերս տեղի ունեցավ Պրահայում: Դրանից առաջ ՌԴ փոխարտգործնախարար, բանակցող Գրիգորի Կարասինը հայտարարել էր, որ Հայաստանը դիմել է այլընտրանքից օգտվելու համար, սակայն պայմանագրում երրորդ երկրի մասին խոսք չկա՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Աբխազիայի եւ Օսիայի: Ակնառու էր, որ ՌԴ փոխարտգործնախարարը ուղղակի պայման է դնում, որ Հայաստանը կարող է օգտվել, եթե Վրաստանը համաձայնի գործ ունենալ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ: Թե ինչու է ռուսական կողմը նման կտրուկ կերպով դնում հարցը, ըստ էության, մնում է միայն գուշակել: Ի՞նչ է փոխվել անցնող մեկ տարվա ընթացքում, որ այդպես փոխվել է ՌԴ դիրքորոշումը: Արդյո՞ք Մոսկվային մտահոգել կամ զայրացրել է Վրաստանին ամերիկյան հակատանկային սպառազինության տրամադրումը կամ Վրաստան-ՆԱՏՕ հարաբերության խորացման հեռանկարը: Բայց չէ՞ որ Վրաստանի եվրատլանտյան կուրսը նորություն չէր նաեւ մեկ տարի առաջ: Ներկայումս ՌԴ պահվածքը նշանակո՞ւմ է, որ այդ հարցում խմորվել են նոր եւ առավել լուրջ զարգացումներ: Դեկտեմբերի 25-ին Վրաստան էր մեկնել Սերժ Սարգսյանը, որը հայտարարեց Թբիլիսիում, որ քննարկել են տրանսպորտային տարանցիկ կարողությունները փոխադարձաբար զարգացնելու հարցը: Դրանից անմիջապես հետո, հաջորդ օրը, Սարգսյանը մեկնեց Մոսկվա ԱՊՀ երկրների գագաթնաժողովին մասնակցելու: Ի՞նչ տրանսպորտային տարանցիկ կարողություն զարգացնելու մասին է խոսքը, եթե չկա այլընտրանք Վերին Լարսին: Կարո՞ղ է ինչ-որ բան փոխել Հայաստանը եւ ազդել ՌԴ դիրքորոշման ու պահվածքի վրա: Հազիվ թե: Բայց, մյուս կողմից, իսկ պե՞տք է դա ի վերջո Հայաստանին, թե՞ վերջապես պետք է հրաժարվել այդ պատրանքներից եւ զբաղվել իրական ու առավել խորքային այլընտրանքների որոնումով, այսինքն՝ այլընտրանքային ճանապարհների փոխարեն, այլընտրանքային շուկաների: Ո՞րն է ավելի հասանելի եւ իրատեսական, ու որն է ավելի ռազմավարական»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 149 անգամ
Լրահոս
Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր Կառավարությունում. «Իրավունք» Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. «Ժողովուրդ» Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի տուն Գլուխ կտրող թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ» Հուլիսի սկզբին սպասվում են նոր ձերբակալություններ. ովքե՞ր են թիրախում. «Իրավունք» Վրաստանը մի քանի ժամով փակել է դեպի Լարս տանող ճանապարհը «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով․ «Հրապարակ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am