Ներկոալիցիոն «բազարներ». ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ փորձում է շանտաժի լեզվով խոսել

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ապրիլին սպասվող նոր կառավարության ձևավորմանն ընդառաջ` ՀՅԴ-ն կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՀԿ-ի հետ փորձում է շանտաժի լեզվով խոսել` նպատակ ունենալով իշխանության ներսում ընդլայնել իր ներկայացվածությունը: Այդ մասին է վկայում ՀՅԴ բյուրոյի և ԳՄ վերջին նիստում ընդունված հայտարարությունը, որտեղ թափանցիկ ակնարկներ կան իշխանության հասցեին` ընդ որում, ձեռքբերումները վերագրելով իրենց, ձախողումների մեղքը բարդելով ՀՀԿ-ի վրա: Միաժամանակ ՀՅԴ-ն ներկայացրել է իր տեսլականը, թե ինչ քայլերի արդյունքում է հնարավոր հասնել իրական առաջընթացի, և այդ քայլերի թվում ՀՅԴ-ն առանձնացրել է կադրային քաղաքականությունը: «Վարել բարձր որակավորում ունեցող, մրցունակ ու վստահելի մարդկային կապիտալ ձևավորելուն ուղղված արդար ու թափանցիկ կադրային քաղաքականություն»,- նշված է այնտեղ: Հասկանալի է՝ այս ակնարկը պատահական չէ և խոսում է ՀՅԴ ցանկությունների մասին: Մեկ փաստ էլ. հայտարարության մեջ ՀՅԴ-ն խոսել է ԸՕ-ում գործող տարածքային ռեյտինգային ընտրակարգը վերանայելու մասին: Սա, ինչպես հայտնի է, օրենսդրական հնարավորությունն էր, որի արդյունքում ՀՀԿ-ին հաջողվեց բացարձակ մեծամասնություն կազմել: Ու հիմա ՀՅԴ-ն բարձրաձայնում է այդ հնարավորությունը վերացնելու մասին: Բայց, դե, հասկանալի է՝ մի քանի պաշտոն ավել ստանալուց հետո ՀՅԴ-ն կմոռանա այս պահանջների մասին, մանավանդ, հիշում եք՝ ժամանակին նրանք կողմ քվեարկեցին ռեյտինգային ընտրական համակարգ սահմանող ԸՕ-ին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ» Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր Կառավարությունում. «Իրավունք» Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. «Ժողովուրդ» Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի տուն Գլուխ կտրող թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ» Հուլիսի սկզբին սպասվում են նոր ձերբակալություններ. ովքե՞ր են թիրախում. «Իրավունք» Վրաստանը մի քանի ժամով փակել է դեպի Լարս տանող ճանապարհը «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով․ «Հրապարակ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am