Սամվել Ալեքսանյանը «ժուլիկության» է դիմում
«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին «Աստղիկ» ԲԿ-ն բավական լուրջ խորամանկության է դիմում սոցփաթեթի շահառուներին իր հիվանդանոց հրավիրելու համար: Հայտնի է, որ սոցփաթեթի շահառուն ինքն է ընտրում, թե որ ԲԿ-ում բուժզննում անցնի, սակայն շահառուներից մեզ պատմեցին, որ «Աստղիկ» ԲԿ-ից զանգահարում են և ներկայանում առողջապահության նախարարության աշխատակից ու հայտնում, որ պետք է սոցփաթեթի շրջանակում բուժզննում անցնել «Աստղիկ» ԲԿ-ում: Կարելի է եզրակացնել, որ առողջապահության նախարարությունը կամ համագործակցում է գործարար, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, կամ վերջինիս բժշկական կենտրոնը ինքնագործունեությամբ է զբաղվում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
