Արմեն Սարգսյանի ուշագրավ այցը Մոսկվա. հանդիպում իր հիմնական մրցակիցների հետ

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվա, իհարկե՝ դրանից առաջ չհայտարարելով, որ «գնում է Վլադիմիր Վլադիմիրովիչից հաղթանակ բերելու»: Արմեն Սարգսյանի իրավիճակն այլ է, և նա թերևս չունի այդպիսի խնդիր: Իհարկե, այստեղ մի նրբերանգ այդուհանդերձ կա՝ հաշվի առնելով այն, որ Սարգսյանի առաջադրումից հետո Հայաստանի մի շարք շրջանակներ սկսեցին դիտարկել նրան որպես Արևմուտքի թեկնածու կամ արևմտամետ թեկնածու՝ հաշվի առնելով նրա կապերն ու գործունեությունը Մեծ Բրիտանիայում: Այդ իմաստով տեսականում կարող է լինել խնդիր, երբ Սարգսյանն այդուհանդերձ պետք է «քննություն» կամ «ստուգում» անցնի Մոսկվայում, այսպես ասած՝ անակնկալներից զերծ մնալու համար: Սակայն ֆորմալ տեսանկյունից նրա այցը ունի Սփյուռքի, տվյալ դեպքում՝ ռուսաստանյան հայերի հետ շփման նպատակ: Այստեղ իհարկե հետաքրքիր է, որ Արմեն Սարգսյանը հենց Մոսկվան է ընտրել կամ Ռուսաստանն է ընտրել՝ որպես Սփյուռքի շրջանակների հետ շփման մեկնակետ: Մյուս կողմից, սակայն, այստեղ իրականում ոչ այնքան միջպետական կամ արտաքին քաղաքական խնդիր է, այլ շատ ավելի ներհամակարգային: Բանն այն է, որ Արմեն Սարգսյանը հայաստանյան ներքին դաշտ, համակարգ է մտնում իր միջազգային կապերի և կապիտալի բազայով, այլապես նա կվերածվի զուտ արարողակարգային ֆիգուրի, չի ունենա ներքին դաշտում մրցակցային կշիռ: Իսկ մրցակցությունն այստեղ սկսել է թելադրել ռուսաստանահայ կապիտալը, որը առնվազն պայմանականորեն ներգրավված է ներդրողների հայտնի ակումբի խողովակով: Արմեն Սարգսյանը մի կողմից՝ մրցակցելու է այս կապիտալի հետ, և հավանական է, որ նաև այստեղ իրավիճակը հակակշռելու նպատակով է Սերժ Սարգսյանն առաջադրել նրան: Մյուս կողմից, սակայն, հայաստանյան համակարգում իրադարձությունները միայն մրցակցությամբ և առավել ևս՝ բաժանարար գծերով չէ, որ զարգանում են, քանի որ համակարգը պարբերաբար ունենում է նաև որոշակի հարցերում կոմպրոմիսային հանգրվանների անհրաժեշտություն: Ի վերջո՝ այդ ամենը խաղի կանոնների ամբողջական շրջանակն է, և այստեղ է, որ Սարգսյանի այցը Մոսկվա դառնում է առարկայորեն հետաքրքիր: Այդ այցի ընթացքում նա թերևս խաղի կանոններն է ճշգրտելու կամ հստակեցնելու իր հիմնական մրցակիցների՝ ռուսաստանահայ կապիտալի կրողների, ներկայացուցիչների հետ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ» Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր Կառավարությունում. «Իրավունք» Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. «Ժողովուրդ» Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի տուն Գլուխ կտրող թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ» Հուլիսի սկզբին սպասվում են նոր ձերբակալություններ. ովքե՞ր են թիրախում. «Իրավունք» Վրաստանը մի քանի ժամով փակել է դեպի Լարս տանող ճանապարհը «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով․ «Հրապարակ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am