«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ղազախստանի Ալմաթի քաղաք է մեկնել՝ մասնակցելով ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ ընթացքում վարչապետը հանգրվանել էր «Rixos Almaty» հյուրանոցում: Լինելով հինգաստղանի հյուրանոցային ցանց և գտնվելով քաղաքի կենտրոնում` այստեղ ծառայությունները բավական թանկարժեք են. ամենամատչելի սենյակի արժեքը սկսվում է 200 դոլարից: Բայց, դե, բնական է, որ Կարապետյանը հասարակ համարում չէր մնա:
Ուշագրավ է, սակայն, մեկ այլ հանգամանք. «Rixos Almaty»-ը աշխարհում բավական հայտնի թուրքական հյուրանոցների ցանց է:
Ու մինչ Սերժ Սարգսյանը պատրաստվում է գարնանը չեղարկել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները, վարչապետը հանգրվանում է թուրքական հյուրանոցում:
Մեկ հիշեցում էլ. նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ժամանակին արգելել էր կառավարության անդամներին, պաշտոնյաներին հանգստանալ Թուրքիայում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը