Արթուր Օսիկյանը կփոխարինի Վլադիմիր Գասպարյանին

«Իրատես» թերթը գրում է. «Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից ՀՀ նախագահի հրամանագրով ազատված Արթուր Օսիկյանը, ըստ ամենայնի, առաջին փուլում կզբաղեցնի ՀՀ ոստիկանապետի տեղակալի աթոռը: Այս տեղեկությունը փաստում են լավատեղյակ աղբյուրները եւ իրադարձությունները: Մոտ 5 օր առաջ ՀՀ նախագահի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվեց Արթուր Օսիկյանը, իսկ 3 օր հետո, հունվարի 31-ին, նույնպես նախագահի հրամանագրով, աշխատանքային աթոռը լքեց փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը: Եթե ավելի խորքային վերլուծություն անենք, հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրինագծի պահանջները, ըստ որի, ոստիկանությունը դառնում է վարչապետին առընթեր կառույց, եւ սրան էլ հավելենք այն փաստը, որ ուժային կառույցներում տարիներ շարունակ գործող առաջին դեմքերի փոփոխություն է տեղի ունենում, ապա չի բացառվում, որ երկրորդ փուլում, վերը նշված օրինագիծը ուժի մեջ մտնելուց հետո Արթուր Օսիկյանը զբաղեցնի ոստիկանապետի աթոռը:

Թե որքանով է մեր այս ենթադրությունը հավանական, փորձեցինք ճշտել արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից: «Հնարավորությունների շրջանակներում խոսելը նույնն է, ինչ սուրճի բաժակ նայել կամ կանխատեսելը, ինչը իմ սկզբունքներին դեմ է»,- ասաց նախարարը: Գուցե կանխատեսելը անշնորհակալ գործ է, սակայն երբ մենք խոսում ենք հնարավոր տարբերակներից, նկատի ունենք, որ այդ հարցը գուցե եւ քննարկվում է: «Ես այդ հարցին կարող եմ պատասխանել զուտ օրենսդրական տեսանկյունից. օրենսդրական արգելքներ չկան»,- ասաց նախարարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ» Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր Կառավարությունում. «Իրավունք» Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. «Ժողովուրդ» Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի տուն Գլուխ կտրող թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ» Հուլիսի սկզբին սպասվում են նոր ձերբակալություններ. ովքե՞ր են թիրախում. «Իրավունք» Վրաստանը մի քանի ժամով փակել է դեպի Լարս տանող ճանապարհը «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով․ «Հրապարակ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am