ՀՀԿ-ականները չեն համարձակվում բարձրաձայնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր ձևավորվող Անվտանգության խորհրդի կազմից Աժ և ՀՀ նախագահների բացակայության փաստը հարուցել է նաև ՀՀԿ-ական շրջանակների զարմանքը։ Ինչպե՞ս կարելի է պառլամենտական մոդելի պետության օրենսդիր մարմնի ղեկավարին և ՀՀ Սահմանադրության իրագործման երաշխավոր հանդիսացող նախագահին անվտանգության և պաշտպանության հարցերից մեկուսացնել, չդարձնել ԱԽ անդամ։ Այս հարցադրումն են հնչեցնում որոշ ՀՀԿ-ականներ կուլիսներում, սակայն չեն համարձակվում բարձրաձայնել այդ մասին, քանի որ, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի գործերն անքննելի են»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
