Ճիշտ 4 տարի առաջ Ֆիդել Կաստրոյի, այսօր ինքնասպան եղած, որդին Հայաստանում էր

4 տարի առաջ՝ 2014 թվականի մարտի վերջերին օրերին էր, Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի ավագ որդին՝ գիտությունների դոկտոր, Կուբայի գիտության հարցերով պետական խորհրդական Անխել Կաստրո Դիաս Բալարտը ՀՀ ԿԳ նախարարի հյուրն էր: Հանդիպումը ես էի լուսաբանում: Պաշտոնական հանդիպումից հետո պարոն Կաստրոյի հետ նաև հարցազրույց արեցի, որտեղ խոսեցինք տարբեր հարցերի մասին: Ցավոք hajeli.am-ի արխիվային նյութերը տեխնիկական պատճառներով այս պահին հասանելի չեն: Ինձ հաջողվեց գտնել ընդամենը մի փոքր հատված այդ հարցազրույցից, որը մեջբերում եմ բառացի. «Ես Մոսկվայում էի գտնվում, Հայաստանի գիտության պետական կոմիտեի նախագահից՝ պարոն Հարությունյանից հրավեր ստացա և եկա: Գլխավոր նպատակս` համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություն գտնելն է գիտության և բարձրագույն կրթության ոլորտներում: Ես հանդիպում եմ ունեցել կրթության և գիտության նախարարի, ակադեմիայի և գիտության կոմիտեի նախագահների հետ: Կարծում եմ, որ իմ այցը օգտակար կլինի հետագա համագործակցության համար»: «Ես բավականին հեռու եմ հորս գործից, ես քաղաքական գործիչ չեմ, ֆիզիկոս եմ՝ գիտնական: Ես, իհարկե, քաղաքականությամբ զբաղվում եմ այնքանով, որ Կուբայի գիտության հարցերով պետական խորհրդականն եմ: Բայց իմ հետաքրքրությունները այլ են, ես ու հայրս շատ տարբեր ենք այդ առումով»: Հիշում եմ նաև, որ հարցազրույցում Կաստրո կրտսերը պատմեց իր հոր և Անաստաս Միկոյանի մտերմության մասին: Ասում էր, որ հայրը շատ հարգանքով էր վերաբերում Միկոյանին: Այս լուսանկարն արվել է հանդիպումից անմիջապես հետո: Այսօր, երբ իմացա Անխել Կաստրո Դիաս Բալարտի ողբերգական մահվան մասին, դժվարանում էի հավատալ, որովհետև այդ հսկա մարդու մեջ այն ժամանակ ահռելի մեծ ուժ և գիտնականին բնորոշ լայն մտածողություն էի տեսել: Երևի կյանքն իսկապես շատ անբացատրելի շրջադարձեր ու անսպասելի կրիտիկական կետեր ունի:  Կարինե Սարիբեկյան

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Սաղաթելյանի տանը քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ. ՔԿ Զինծառայող է վիրավորվել. ՊՆ–ն մանրամասներ է հայտնում Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ» Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր Կառավարությունում. «Իրավունք» Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. «Ժողովուրդ» Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի տուն Գլուխ կտրող թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ» Հուլիսի սկզբին սպասվում են նոր ձերբակալություններ. ովքե՞ր են թիրախում. «Իրավունք» Վրաստանը մի քանի ժամով փակել է դեպի Լարս տանող ճանապարհը «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով․ «Հրապարակ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am