Եթե սա չեք անում, ուրեմն պատվերը հաստատում եք. Սամվել Բաբայանը՝ դատավորին

Վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը: Սամվել Բաբայանն այսօր դատարանում ելույթ ունեցավ և հայտարարեց, որ իրեն դատելու որոշումը պատվերի շրջանակում է և ինքը որևէ կապ չունի Հայաստան «Իգլա» տեսակի հրթիռի խողովակը տեղափոխելու գործի հետ։ «Զենք-զինամթերքի մասով, եթե նայում եք ամբողջ ձայնագրությունը, ես իմացել եմ, որ իմ հետ գաղտնալսում է եղել մարտի 17-20-ին: Այսինքն 1,5 տարի էդ մարդիկ իրար հետ խոսում են, ինչ-որ հարցեր են քննարկում, ես չգիտեմ: Ես ասել եմ՝ բանավոր չեմ հասկանում, գնա նկարի, բեր տեսնեմ: Իմ որևէ ձայնագրությունից ես չեմ հրաժարվել: Նկարում բերում է, ես բացատրում եմ, որ սա «Իգլա»-ի հատված է, բայց քանի որ մարտկոցը բացակայում է, ապա կարելի է համարել տրուբա, գրական՝ խողովակ: Մարդը ինձ հարց է տալիս՝ կարող ա՞ բանակին դա պետք գա: Ես էլ ասում եմ՝ կարող ա, գուցե մի տեղ էլ էդ խողովակն է վնասված: Ես ասացի՝ եթե դա ձեռքդ բռնեն, պրոբլեմ ես ունենալու: Ասում եմ՝ դիր արկղի մեջ, տար էս ինչ տեղը դիր, ու մեր գյուղի անունն եմ տալիս, որովհետև դրանից ներքև էն գյուղն է, որտեղ ինքը ծանոթներ ունի: Ասել եմ՝ նկարի, նկարը տուր թևավորի (սպայի), թող գա վերցնի, տանի: Այդ ամբողջ խոսակցության մեջ առաջին անգամ ես արտահայտվում եմ, որ դա լինում է կոմպլեքս, երեք «վստրել» մի հատ «պուսկավոյ»: Այդ կոմպլեքս բառը երկու օր հետո, մարտի 20-ին, օգտագործում են Արմենը և ծախողը: Երբ նա ծախողին բացատրում է, որ մասնագետն ասում է, որ սա կոմպլեքս պետք է լինի: Ծախողն էնտեղից գոռգոռում է, թե մասնագետը չգիտի, ես հեսա գալու եմ Երևան և ապացուցելու եմ, որ դա տենց չի։ Այսինքն ես սրանով ասում եմ, որ երբ Սանասարին բացատրել եմ, որ դա կոմպլեքս չի: Իսկ հիմա կոնտեքստից ինչ-որ բառեր հանել, դա մեղադրանք չի դառնում: Կարաք մեղադրեք, օրենքն էլ եք դուք, դատարանն էլ, բայց եթե խոսում եք օրենքի դաշտից, ապա չունեք որևէ փաստ»: Սամվել Բաբայանը պահանջեց հարցաքննել Վրաստանից Հայաստան զինամթերք տեղափոխելու մեջ մեղադրվող անձին։ «Երբ էն տղան, որին ավելի ծանր հանցագործության մեջ են մեղադրում, բերում եք դատարան, բայց պայմանով, որ նա հարցերի չի պատասխանում: Ես հարցնում եմ՝ եթե քեզ գումարը վճարեին, էլի՞ կհանձնեիր ԱԱԾ, ասում է՝ ոչ: Հիմա ուզում եմ հարցնել, ինչի՞ եք ձայնագրություններից էդ մասը հանել: Երրորդ, եթե այդ մարդն ավելի ծանր մեղադրանքով մեղադրվում է, բայց էսօր ազատության մեջ է, իսկ ես ավելի թեթև մեղադրանքով այստեղ նստած եմ, սա արդեն ամեն ինչի մասին խոսում է: Անձը նշում է, որ ինչ-որ անձ դա Վրաստանից հասցրել է Հայաստանի տարածք, ինքն էլ գնացել տնից վերցրել է: Հիմա ես հարգելի դատարան միջնորդում եմ, որ այդ մարդը որին Վրաստանից բերել են, որևէ կարգավիճակում հրավիրեք էստեղ հարց ուղղեք՝ էդ մարդը Վրաստանի տարածքից ինչ–որ զինամթերք տեղափոխել է Հայաստանի տարածք։ Եթե սա չեք անում, ուրեմն պատվերը հաստատում եք»,–հայտարարեց Սամվել Բաբայանը:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am