Հրազդանի քաղաքապետի որդին պատժվեց

Հրազդանի քաղաքապետի որդին ենթարկվել է վարչական պատասխանատվության և կգտնվի հսկողության ներքո։ «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ փորձագետները ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում չէին արձանագրել Հրազդանի քաղաքապետի որդու գործողություններում, թեև նախաքննական մարմինը քրեական գործով 4 անգամ նշանակել էր փորձաքննություն։ Ըստ փորձագետների՝ վարորդը վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել և տվյալ իրադրությունում ՃԵԿ-ին հակասող գործողություններ թույլ չի տվել, ուստի՝ քրեական գործի վարույթը կարճվել էր։ Սակայն ՔԿ-ն, նակտի ունենալով, որ դեռահասը մեքենան վարել էր առանց վարորդական իրավունք ունենալու, գրություններ էր ուղարկել ոստիկանություն՝ նրան վարչական պատասխանատվության ենթարկելու և անչափահասների գործերով բաժանմունքում նրան հաշվառելու համար։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ի կատարումն քննիչի գրության՝ Հրազդանի քաղաքապետի որդին ճանապարհային ոստիկանության կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության: Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Հրազդանի քաղաքապետարանին պատկանող «Նիսսան Տիանա» մակնիշի, 444 LL 70 համարանիշի ավտոմեքենան, որն սպասարկում է Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին, նախկին կաթի գործարանի մոտ, վրաերթի է ենթարկել ճանապարհը հատող հետիոտն, նույն քաղաքի բնակիչ, 1959թ. ծնված Վալերի Թորոսյանին։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան ԲԿ» ՓԲԸ, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է: Քրեական գործով 4 անգամ դատաավտոտեխնիկական փորձաքննություն է նշանակվել։ Առաջին երեք փորձաքննությունների կատարումը հանձնարարվել է տարբեր փորձագիտական կենտրոններին, որոնք պատասխան , ըստ էության չեն տվել՝ ասելով, որ չեն կարող ասել խախտում եղել է, թե ոչ։ Իսկ չորրորդ անգամ նշանակվել է հանձնաժողովային դատաավտոտեխնիկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է նախորդ եզրակացությունները տված բոլոր երեք կազմակերպությունների փորձագետներին: 2017թ. դեկտեմբերի 25-ին ստացված եզրակացության համաձյան՝ փորձագետները ասել են, որ վարորդ տվյալ իրադրությունում ՃԵԿ-ին հակասող գործողություններ թույլ չի տվել:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am